Այս փուլում իր խնդիրը բանակի հաշվին ինքնահաստատումն էր, իր իշխանության, ուժի ցուցադրում․ Տ․ Աբրահամյան
ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Դեռ պարզ չէ, թե ինչ է Նիկոլ Փաշինյանը խոսել Զինված ուժերի Գլխավոր շտաբի զինվորականների հետ հանդիպմանը, բայց մի բան այցին ներկա սպաները հաշվի չէին առել։
Վարչապետին այդ հանդիպումից օդի ու ջրի պես կադրեր էին պետք՝ իր հրաժարականը պահանջող գեներալի զգաստ զեկուցումով, իրեն չարիք հռչակած, բայց իր այցի ժամանակ ոտնկայս դիմավորող զինվորականների մասնակցությամբ։ Դա ստացավ։
Նույնիսկ եթե հետո հայտնի դառնա, որ այդ հանդիպման ժամանակ զինվորականները հայհոյանքների տարափ են հնչեցրել Նիկոլի հասցեին կամ չափալախել Պաշտպանության նախարարին, մեկ է՝ Նիկոլն իր նվազագույն խնդիրն այդ այցով լուծեց։
Մարդկանց չի հետաքրքրում, թե ինչ է իրականում տեղի ունեցել, մարդկանց մեծամասնությունը բավարարվում է իրեն հրամցվածով, իսկ Նիկոլը գիտի, թե ինչպես դա ապահովի։
Բայց խնդիրը մեկ այլ տեղ է։ Նիկոլը որևէ տեղ բովանդակություն լցնելու խնդիր չունի, իր համար ամեն ինչ մակերեսային է, այդ թվում՝ իր իսկ ստեղծած իշխանությունը։
Այս փուլում իր խնդիրը բանակի հաշվին ինքնահաստատումն էր, իր իշխանության, ուժի ցուցադրումը և նա դա արտաքուստ փորձում է ապահովել։
Իսկ թե իրականում ինչ հետևանքների է բերելու իրադարձությունների այս ընթացքը, ինստիտուտների ոչնչացումը, դա արդեն նրա հետաքրքրությունների շարքում չէ, չի էլ եղել։
Կարևորը ձիու վրա մնալն է, որքան հնարավոր է երկար, եթե նույնիսկ զոհաբերվեն շախմատային տախտակին գտնվող բոլոր ֆիգուրները։
Այս իրականության մեջ լավատեսություն ներշնչող կարևոր հանգամանքն այն է, որ պայքարող տեսակը հասարակության բոլոր շերտերում դեռ ապրում է և չի հանձնվում»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանից պետք է ազատվել ամեն գնով. Մանուկյան
- Նիկոլ Փաշինյանը գլոբալիստական և թուրք-ադրբեջանական պրոյեկտ է. Դավիթ Սահակյանց
- Օնիկ Գասպարյանին ազատելով՝ ոչ մի բան էլ չհանջողվեց Փաշինյանին. Վազգեն Մանուկյանին
- Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը նույն հակահայ ուժային կենտրոնների գործիչներն են. Վոլոդյա Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին