Ավետիքյան. Տիրան Խաչատրյանը Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից
Իրավաբան Վարուժան Ավետիքյանը հայտնում է, որ TK & Partners ընկերությունը ստանձնել է Հայաստանի ազգային հերոս, գեներալ - լեյտենանտ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպանությունը:
«Իրավական խնդիրների մանրակրկիտ ուսումնասիրման արդյունքում համոզվել ենք, որ հայոց բանակի բարձրաստիճան սպան Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից:
Նշում եմ նաև, որ օրենքի համաձայն դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը, այսինքն ՀՀ նախագահի հրամանագիրը` մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»,-նշել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Ավելի վաղ ընկերությունը տարածել էր հայտարարություն, որտեղ ասված էր.
«Վարչական դատարանն այսօր մեր հայցադիմումը վարույթ է ընդունել ու նախնական դատական նիստի օր նշանակել ապրիլի 29-ին ժամը 11-ին:
Հայտնում ենք նաև, որ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն դատարանի կողմից հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը (ՀՀ նախագահի հրամանագիրը) մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Օրենքի շրջանակներում անելու ենք ամեն ինչ, որ խնդրո առարկա ազատման հրամանագիրը դատական կարգով անվավեր ճանաչվի»։
Հայտնում ենք, որ TK & Partners իրավաբանական ընկերությունը ստանձնել է Հայաստանի ազգային հերոս, գեներալ - լեյտենանտ Տիրան...
Опубликовано TK & Partners Среда, 10 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ իր ազատման հրամանագիրն անավավեր ճանաչելու պահանջով
- Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից
- Yerevan.Today. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա
- Տիրան Խաչատրյանն ու Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերին փառքով պսակեցին իրենց անունը․ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան