Այսօրվա իշխանությունները քոքից կտրել են այդ ամեն ինչը. Արվեստագետ
«Անկեղծ ասած՝ շատ լուրջ վտանգների առաջ է կանգնած մեր երկիրը: Կարծում եմ՝ դա է պատճառը, որ ռադիկալ քայլեր չեն արվում ոչ ընդդիմության, ոչ իշխանության կողմից, տա Աստված բախումներ չլինեն»,- ԱԺ դիմաց՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նկարիչ Արմեն Աթանյանը:
Նա ընդգծեց՝ Փաշինյանը պետք է հեռանա, բայց դա չի նշանակում, որ պատասխանատվությունից պետք է հեռու մնա, բոլոր մեղավորները պետք է պատասխան տան:
«Եթե դա չլինի, նորից աբսուրդային վիճակի մեջ կընկնենք, անհասկանալի տեղ կտանի մեզ, ապազգային քաղաքականություն այս երկրում չպետք է տարվի:
Եթե նախկինները ինչ-որ բաներ կիսատ-պռատ էին անում, խոսքս գիտությանը, կրթությանը, մշակույթին է վերաբերում, այսօրվա իշխանությունները քոքից կտրել են այդ ամեն ինչը: Ընդհանրապես, ոչինչ չի արվում, չգիտենք ով են, ինչ են ուզում, ուզում եմ մի բան, թե չեն ուզում:
Նստած են իրենց աթոռներին, զբաղված են իրենք իրենց հարցերով՝ փող աշխատելով, ընտանեկան, առօրյա հարցերով, չեն էլ մտածում, թե այս ժողովուրդը ոնց է ապրում, ինչպես է ապրում:
Ասում են՝ երեք տարվա ընթացքում տրիլիոններ են մտցրել բյուջե, եթե այդպես է, ինչո՞ւ է այս ժողովուրդը սոված»,- նշեց նկարիչը:
Ա. Աթանյանն ընդգծեց՝ իրավիճակը բարդ է, այսպես երկար չեն կարող առաջ գնալ, կոչ արեց մտավորականներին միանալ Հայրենիքի փրկության շարժմանը:
«Ինձ համար կապ չունի, թե ով է այս շարժման մեջ, մարդիկ իրենց արդարացի մտահոգություններն են արտահայտում ու պահանջում Փաշինյանի հեռացում, ժամանակավոր կառավարության ստեղծում, այնուհետև ընտրություններ: Այսօրվա իրականության պայմաններում ընտրության դեպքում կառավարական ռեսուրսները կօգտագործեն ու իրենք կվերարտադրվեն»,- ասաց արվեստագետը:
Նա ընդգծեց՝ պետությունը պետք է պարտավորվածություն ունենա մշակութային ազգային քաղաքականություն վարի, ոչ թե թողնի բացիթողի, ով ինչ ուզի, դա էլ անի:
«Դա էլ փչացնում է երկիրը»,- ասաց Ա. Աթանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Այն, ինչ անում է Փաշինյանը, սահմանադրական կարգի հերթական տապալում է. Վազգեն Մանուկյան
- Վրաններ կխփենք ու կփակենք ԱԺ բոլոր մուտքերը, տղե՛րք, առա՛ջ. Վազգեն Մանուկյան
- Արա Սաղաթելյան. Տղերք, ձեզ ի՞նչ է պատահել
- Արա Սաղաթելյան. Քեզ ներող չկա ու չի լինելու