Գեղամ Մանուկյան. Որպես ԳՇ պետի թեկնածու Փաշինյանի մտքում Արգիշտի Քյարամյանն է կամ իր աներձագը
«Ողջ գիշեր քաղաքացիների հոսքը Բաղրամյան պողոտա ու Դեմիրճյան փողոց չէր դադարում, բազմաթիվ քաղաքացիներ գալիս էին սատարելու, քնում էին այստեղ, նույնիսկ ընտանիքներով մարդիկ կային»,- Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը:
Նա հիշեցրեց, որ այսօր ժամը 16:00-ին կայանալու է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը՝ ՀՀ-ում սահմանադրականության պաշտպանության, հայոց բանակի ու բանակի բարձրագույն հրամանատարական կազմի կողքին լինելու, աջակցելու համար, բնականաբար, Փաշինյանի հրաժարականի պահանջով կարգախոսներով:
Ինչ վերաբերում է կառավարության հայտարարությանը՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու մասին, նա մեջբերումներ արեց իրավաբանների, սահմանադրագետների հիմնավորումներից, համաձայն որի, ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնազրկումը չի կարող կարգավորվել այն օրենքով, որն ընդունվել է 2017-ին, 2018-ին էլ վերախմբագրվել է:
Բացի այդ, նրա խոսքով, վիճարկելի հարց է, նախագահը դիմել է ՍԴ մի օրենքի սահմանադրականությունը ճշտելու հարցում, որի վրա հղում անելով կառավարությունն ասում է, որ իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը Գլխավոր շտաբի պետը չէ:
Գեղամ Մանուկյանն ընդգծեց՝ Գլխավոր շտաբի պետի պաշտոնավարումը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ:
«2020 թվականին նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ ճշտելու իր գործառույթները: ՍԴ որոշում կա՝ նախագահը նշանակում է, ազատում է, նշանակում է, ազատում է, Գլխավոր շտաբի պետի դեպքում ՍԴ-ն արձանագրել է՝ ՀՀ նախագահը նշանակում է Գլխավոր շտաբի պետ, ազատման մասին խոսք չկա»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը:
Նա նշեց, որ Փաշինյանն առաջին օրվանից գալով իշխանության՝ նպատակներից մեկը եղել է Զինված ուժերը գլխատելը:
Գ. Մանուկյանի խոսքով, Օնիկ Գասպարյանը բազմաթիվ քայլեր ունի անելու,կարող է դիմել նաև վարչական դատարան:
«Օնիկ Գասպարյանը հանգիստ կարող է պաշտոնավարել իբրև Գլխավոր շտաբի պետ, քանի որ հիմա գտնվում ենք շատ վտանգավոր իրավիճակում»,- ասաց նա:
Հարցին՝ տեղեկություններ կան, որ Փաշինյանը ԳՇ պետ կարող է նշանակել Արտակ Դավթյանին, Գեղամ Մանուկյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի մտքում Արգիշտի Քյարամյանն է կամ իր աներձագը, որովհետև իրենց ուղեղն այդ մակարդակից վերև չի բարձրանում:
Այն ավերը, որը բերեց Փաշինյանը... Մի օր «ոտքի դատարանն է գալիս»-ից հետո այդ ամենի մասին կխոսվի, որովետև այդ խելագարի պատճառով մենք մեր 30 տարին ենք կորցրել»:
Հարակից հրապարակումներ`
- Բոլոր դեպքերում, դեռևս այս պահին, ԳՇ պետը շարունակում է պաշտոնավարել. Արա Զոհրաբյան
- Ամեն ինչ յուրովի են մեկնաբանում՝ թքած ունենալով թե՛ բանակի, թե՛ պետության և թե՛ ժողովրդի վրա. քաղաքագետ
- Արփինե Հովհաննիսյանը՝ Արմեն Սարգսյանին. Այդ մանևրով ՈՉ Ոքի չես խաբի, դա խնդիրը Չի լուծում
- Իշխան Սաղաթելյան. Բաղրամյան պողոտայում և Դեմիրճյան փողոցում գիշերն անցել է խաղաղ, առանց միջադեպերի
- Մարտի 10-ին ժամը 16։00-ին տեղի կունենա մեր գլխավոր հանրահավաքը․ Իշխան Սաղաթելյան
- Այն, ինչ անում է Փաշինյանը, սահմանադրական կարգի հերթական տապալում է. Վազգեն Մանուկյան
- Տեղեկություններ ունենք, որ բոլոր մարզերից ոստիկաններ են բերում դեպի Երևան. Իշխան Սաղաթելյան
- Ակնկալիք ու պահանջ ունենք, որ բանակն ու անձամբ Օնիկ Գասպարյանը պետք է մնա իր տեղում․ Իշխան Սաղաթելյան
- Դուք այսօր ունեք մի առաքելություն՝ կանգնեք ժողովրդի, բանակի կողքին. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկաններին
- Վրաններ կխփենք ու կփակենք ԱԺ բոլոր մուտքերը, տղե՛րք, առա՛ջ. Վազգեն Մանուկյան
- Արա Սաղաթելյան. Տղերք, ձեզ ի՞նչ է պատահել
- Արա Սաղաթելյան. Քեզ ներող չկա ու չի լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան