Հայրենիքի փրկության շարժումը չպետք է ընդունի նախագահի հրավերը. Գոհար Մելոյան
«Սահմանադրությանը հետևելը նախագահի անկյունաքարային լիազորությունն է և այս ճգնաժամային իրավիճակում նա ձեռնպահ մնաց իր հիմնական լիազորության կատարումից՝ ավելի խորացնելով իրավիճակը»,-Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ լրագրողներին հայտնեց սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը:
Նա գտնում է, որ նախագահն ընդդիմությանը քննարկման հրավիրելով՝ փորձում է կլորացնել իր իսկ կողմից սրած անկյունները և կարծիք հայտնեց, որ ՀՓՇ-ն չպետք է ընդունի նրա հրավերը և չպետք է գնա քննարկումների:
Մելոյանը հայտնեց, որ մի շարք սահմանադրագետների հետ միասին մնում է այն կարծիքին, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ ՀՀ նախագահը չունեին Օնիկ Գասպարյանի պաշտոնավարումը դադարեցնելու լիազորություններ և նա դե յուրե պետք է շարունակեր իր լիազորությունները կատարել:
«Մի փոքր հիասթափեցնող էր Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, քանի որ, իր բնորոշմամբ, որոշումը հակասահմանադրական համարելուց հետո նա կարող էր շարունակել լիազորությունների կատարումը, որը չարեց»,- հայտարարեց սահմանադրագետը և հավելեց, որ այդ ամբողջ գործընթացը հակաիրավական է չի բխում Սահմանադրությունից:
Նրա խոսքով՝ բացի այն, որ Սահմանադրությունը գլխավոր շտաբի պետին տալիս է հատուկ կարգավիճակ, այլև պաշտոնից ազատելու դեպքում նաև երաշխիք է ստեղծում նրա համար:
Սահմանադրագետը հնարավոր համարեց վարչական դատարանի կողմից Օնիկ Գասպարյանի հայցի ապահովումը և վարչապետի որոշման կասեցումը, որից հետո Օնիկ Գասպարյանը կկարողանա շարունակել պաշտոնավարումը:
Մելոյանը այդ հանգամանքով բացատրեց Նիկոլ Փաշինյանի կողմից հապճեպ գլխավոր շտաբի պետ նշանակելու քայլը և հավելեց, որ դեռ չկա նշանակված անձ, քանի որ, ըստ ընթացակարգի, վարչապետը իր որոշումն ուղարկել է նախագահին, իսկ վերջինս հրաժարվել է ստորագրել այն, և նշանակման որոշումը եռօրյա ժամկտում միայն ուժի մեջ կմտնի:
Սահմանադրագետը նկատեց, որ Փաշինյանի կողմից մայր օրենքի պահանջները չկատարելու այլ դեպքեր էլ կան և տեղեկացրեց, որ նա երեք անգամ խախտել է Սահմանադրությունը՝ ստորագրելով միաջազգային պայմանագրեր, որոնց համար նախատեսված էին վավերացման գործընթաց:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին