Նիկոլ Փաշինյանը գլոբալիստական և թուրք-ադրբեջանական պրոյեկտ է. Դավիթ Սահակյանց
«Իրական վտանգները տեսնելու խնդիր կա, մարդիկ իրոք չեն տեսնում այն վտանգները, որոնք այսօր կան պետության առաջ»,-ընդդիմության հանարահավաքի ժամանակ լրագրողներին իր կարծիքը հայտնեց ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն՝ անդրադառնալով այն փաստին, որ հասարակության մեծ մասը չի արձագանքում երկրում տիրող իրավիճակին:
Ռեժիսորը գտնում է, որ բանակը և ժողովուրդը պետք է միանան և դուրս գան պայքարի այն պրոյեկտի դեմ, որի մասին նա վաղուց է խոսել՝ այն ժամանակ, երբ Թուրքիայի և Ադրբեջանի գործոնը դեռ չէր երևում:
«Նիկոլ Փաշինյանը գլոբալիստական և թուրք-ադրբեջանական պրոյեկտ է»,- հայտարարեց Դավիթ Սահակյանցը:
Նա գտնում է, որ Փաշինյանն էլ չի տիրապետում իրականաությանը, ինչը ցուց տվեց իր կազմակերպած վերջին հանրահավաքը, որից պարզվեց, որ նա չունի իր նախկին ընտրազանգվածի մեծ մասի աջակցությունը:
Ըստ Սահակյանցի՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին վարչական ռեսուրսով բերված ցուցարանների թիվը եթե 3 անգամ էլ բազմապատկեն, ապա բնակչության 10 տոկոսին էլ չի կազմի, ինչը նշանակում է, որ նա արտահերթ ընտրությունների ժամանակ շատ փոքր խմբով է մտնելու Խորհրդարան, ինչը ժողովուրդը նույնպես չպետք է թույլ տա:
Իսկ արտահերթ ընտրությունների մասին խոսելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ժամանակ ձգձգել, քանի որ նա, ըստ ռեժիսորի, Տավուշում դեռ գործընթացները պետք է հասցնի ավարտին:
Անդրադառնալով հայտարարությանը, թե ընդդիմությունն է խանգարում գերիների վերադարձին՝ Սահակյանցը հայտարարեց. «Այսինքը, նրանք կարո՞ղ են գերիներին բերել, և դրան խանգարում է ընդդիմությո՞ւնը: Չեմ հավատում, ես կարծում եմ լրիվ այլ պայմանավորվածություն կա Փաշինյանի և Ալիևի միջև՝ այն ներքին կապի շրջանակներում, որոը, որ ունեին այս ամբողջ ընթացքում»:
Իսկ Արթուր Վանեցյանի հնչեցրած՝ երկու օրում գերիներին վերադարձնելու մասին հայտարարությունը պատասխանն է իշխանության այդ մեղադրանքներին:
Հարակից հրապարակումներ`
- Եթե Փաշինյանի օրոք ընտրություն լինի, կնշանակի՝ նա մարսեց այն, ինչ մինչև հիմա եղել է. Վազգեն Մանուկյան
- Զարմանում եմ, որ Հայաստանում երիտասարդները լռում են. Արարատ Կոստանյան
- Հիմա նստած է ամենամեծ բոբոն, ոչ մի բան չանելու դեպքում բոլորիս կուտի. Հարություն Արզումանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին