Դոնբասում վերսկսվել են մարտերը
Դոնբասի Միխայլովկա գյուղում մարտեր են սկսվել Ուկրաինայի զինված ուժերի և ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի զինված ուժերի միջև: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով աշխարհազորայինների նախկին պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Մարոչկոյին:
Մարոչկոն իր տելեգրամյան ալիքում տեղադրել է տեսանյութ, որում տարբեր զենքերից ինտենսիվ կրակոցներ են լսվում: Մարոչկոյի խոսքերով՝ Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են հրազեն ու ականանետեր, իսկ գնդակոծման գոտում դպրոց կա:
Նախօրեին չճանաչված Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել էր, որ Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստվում է Դոնբասում հարձակման: «Միայն մենք չենք դա ֆիքսում, ԵԱՀԿ-ն նույնպես ունի այս տեղեկությունը: Վերջին ժամանակահատվածում ուկրաինական կողմը շփման գիծ է տեղափոխել շուրջ 104 միավոր ծանր տեխնիկա»,- ասել է Պուշիլինը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան