Իլոն Մասկի մեկ օրվա եկամուտը կազմել է ռեկորդային 25 միլիարդ դոլար
«SpaceX» և «Tesla» ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկի կարողությունը մեկ օրվա ընթացքում միանգամից ավելացել է 25 միլիարդ դոլարով. սա ռեկորդային աճ է մեկ օրվա ընթացքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Bloomberg» միլիարդատերերի ինդեքսի (BBI) հաշվարկված տվյալներին։
Ըստ BBI-ի տվյալների, այժմ Մասկի կարողությունը գնահատվում է 174 միլիարդ դոլար: Այսպիսով, Մասկը շարունակում է մնալ աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը՝ «Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից հետո, որի մաքուր կարողությունը 180 մլրդ դոլար է: Վերջին մեկ օրվա ընթացքում Բեզոսի կարողությունն աճել է 5,95 մլրդ դոլարով:
Նշվում է, որ հունվարի սկզբին Մասկի կարողությունը գերազանցում էր Բեզոսի ունեցվածքին, սակայն փետրվարին «Amazon»-ի հիմնադիրը վերադարձրել է իր՝ ամենահարուստը լինելու տիտղոսը, իսկ Իլոն Մասկը զբաղեցրել է երկրորդ տեղը:
Հարակից հրապարակումներ`
- Իլոն Մասկը մեկ օրում կորցրել էր գրեթե 14 միլիարդ դոլար
- Իլոն Մասկը կրկին գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը