Պատգամավորները ԱԺ են մտել կարտոֆիլ, սոխ, այլ մթերքներ տեղափոխելու համար նախատեսված մուտքից. Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Սիրելի հայրենակիցներ,
արժանապատիվ քաղաքացիները շարունակում են փակ պահել Ազգային ժողովի մուտքերը՝ թույլ չտալով Հայաստանի շահերին հակասող խորհրդարանին շարունակել գործունեությունը։
Պարզվեց, որ բացի պատգամավորների համար նախատեսված մուտքերից, Ազգային ժողովն ունի նաև տնտեսական մուտք, որը նախատեսված է տարատեսակ տնտեսական ապրանքներ՝ կարտոֆիլ, սոխ, այլ մթերքներ, տարբեր իրեր, Ազգային ժողով տեղափոխելու համար։
Այսօր առավոտյան մի քանի պատգամավորներ Ազգային ժողով են մտել հենց այդ մուտքից։
Հարգելի պատգամավորներ, ընտրությունը ձերն է՝ կամ դուք ընտրելու եք արժանապատվությունը և կարողանալու եք ազատ շրջել մեր հայրենիքում, կամ ընտրելու եք Նիկոլին և ստիպված եք լինելու աշխատասենյակ հասնել թունելներով և տնտեսական մուտքերով ու քայլել ամոթի միջացքներով՝ արժանանալով մեր քաղաքացիների անկեղծ գնահատականներին։
Ժամանակն է ընտրելու՝ կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան»։
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քայլի» պատգամավորները լավ էլ ազդվում են այս վիճակից. Միքայել Մելքումյան
- Իշխան Սաղաթելյան. Բաղրամյան պողոտայում և Դեմիրճյան փողոցում գիշերն անցել է խաղաղ, առանց միջադեպերի
- Մարտի 10-ին ժամը 16։00-ին տեղի կունենա մեր գլխավոր հանրահավաքը․ Իշխան Սաղաթելյան
- Նախագահ կոչվածը եղել է մեր պետության հիմքերը կրծող առնետներից մեկը. Հրանտ Մելիք-Շահնազարյան