Իր սև գործն անելուց հետո չեմ պատկերացնում ինչ քննարկում է ուզում անել․ Իշխան Սաղաթելյան
Նիկոլը խաբել է ոչ միայն քաղաքացիներին, զինվորականներին , իր կուսակիցներին, այլև քաղաքական ուժերին։ Այս մասին Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների իրականացրած երթից հետո լրագրողներին ասաց Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Եթե հիմա մարդիկ գալիս են իրենց սխալը շտկելու ես դա շատ նորմալ եմ համարում, ավելին գնահատում եմ դրական»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի հրավերին ՝ մարտի 13-ին հանադիպել նախագահական նստավայրում՝ Փաշինյանի, խորհրդարանական ուժերի և շարժման ղեկավարների հետ, ապա Իշխան Սաղաթելյանն արձագանքեց․ «Նախագահն ուներ բացառիկ հնարավորություն ՝ սահմանադրական դատարան դիմելու, որից հետո այս բոլոր քննարկումներն ավելի արդյունավետ և հասկանալի կլինեին։ Իր սև գործն անելուց հետո չեմ պատկերացնում ինչ քննարկում է ուզում անել»։
Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք Փաշինյանի հետ քննարկելու ոչ մի հարց չունի, Սաղաթելյանը պատասխանեց․ «Իր հրաժարականի օրակարգը միշտ պատրաստ եմ քննարկելու։ Այս օրակարգով ես միշտ պատրաստ եմ հանդիպել իր հետ, երկիրն զնցումներից զերծ պահել ու այս իրավիճակից դուրս բերել»։
Անդրադառնալով առաջիկա անելիքներին, Հանրենիքի փրկության շարժման ներկայացուցիչը տեղեկացրեց, որ բացի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները փակ պահելուց, սպասենք այլ հետաքրքիր քայլերի։