Հիմա նստած է ամենամեծ բոբոն, ոչ մի բան չանելու դեպքում բոլորիս կուտի. Հարություն Արզումանյան
«Հայրենիքն է վտանգված: Հայրենիքն ինձ համար միայն այն բակը չէ կամ այն տունը, որտեղ ես ապրում եմ, ինչպես շատերն են մտածում: Հայրենիքն ինձ համար ամբողջ հայրենիքն է»,- ԱԺ դիմաց՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում դիրիժոր Հարություն Արզումանյանը:
Նա ընդգծեց՝ եթե վտանգված է Արցախը, արդեն վտանգված է Սյունիքը, եթե վտանգված է Սյունիքը, ապա վտանգված է Վայքն ու ողջ Հայաստանը:
Դիրիժորն ասաց, որ նախկիններին քննադատելու ուղղությամբ մեծ պրոպագանդա է տարվել՝ քողարկված, բացահայտ, ֆինանսավորված, դրա համար շատերը վախենում են «բոբոներից»՝ նախկիններից. «Չնայած հիմա, իհարկե, նստած է ամենամեծ բոբոն, ոչ մի բան չանելու դեպքում բոլորիս կուտի: Դրա դեմ հակապրոպագանդա է պետք, դրա դեմ պետք է գիտակցված քայլեր»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում օրենք, իրավունք չի գործում, գործում է մեկ հոգու կամք. Ավետիք Իշխանյան
- Կան որդեկորույս մայրեր, որոնք վախենում են, որ դեմ գնալով իշխանություններին, կզրկվեն գումարից. հոգեբան
- Մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրում ազգի համար, դավաճանեցին մեզ. Արմինա Դարբինյան
- Այսօրվա իշխանությունները քոքից կտրել են այդ ամեն ինչը. Արվեստագետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին