ՄԱԿ-ի խոսնակ․ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հասցեին լրտեսության մեղադրանքներն անհիմն են
ՄԱԿ-ի խոսնակ Սթեֆան Դուջարիչը լրագրողների հետ ամենօրյա բրիֆինգի ժամանակ պատասխանել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ կապված հրապարակումներին: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի կայքից։
Հարց․ Հայաստանի կառավարությունը դադարեցրել է երկրում ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ) ներկայացուցչի լիազորությունները` մեղադրելով նրան «ոչ համագործակցային աշխատելաոճի մեջ»։ Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ իբր այդ անձը լրտեսությամբ է զբաղվել՝ հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, և ՀՀ իշխանությունները նրան ճանաչել են «persona non grata» (անցանկալի անձ)։ Ի՞նչ մեկնաբանություն ունեք այս պնդումների վերաբերյալ։
Սթեֆան Դուջարիչ․ Նրա հասցեին լրտեսության մեղադրանքներն անհիմն են, և ես խստորեն կպաշտպանեի նրան:
Ինչ ես կարող եմ ձեզ ասել և ինչ ինձ են ասել ՅՈւՆԻՍԵՖ-ի իմ գործընկերները, այն է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ կառավարությունը պայմանավորվել են, որ Մարին Քլարկ-Հաթթինգն այս ամիս կավարտի Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի իր առաքելությունը, և կտեղափոխվի այլ առաքելություն։
Նա բարձր որակավորում ունեցող, չափազանց փորձառու և նվիրված մասնագետ է, որը նախկինում ծառայել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գլխամասային գրասենյակում, ինչպես նաև եղել է Մալայզիայում և Սոմալիում, Գվինեայում, Բենինում և Մադագասկարում ներկայացուցիչ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում երեխաների համար աշխատում է 1993 թվականից և սերտ ու արդյունավետ գործընկերություն է ունեցել կառավարության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան