Քաղաքական 10:41 10/03/2021

Սենատոր Մենենդեսը կոչ է անում վարչակազմին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

Այս օրերին ԱՄՆ-ում մեկնարկել է Ամերիկայի հայկական համագումարի ազգային առցանց համաժողովը: Ամերիկահայ և հայաստանյան շրջանակների հետ մեկտեղ համաժողովին մասնակցում էին ԱՄՆ օրենսդիրներ, որոնք իրենց խոսքն ուղղեցին առցանց համաժոովի ընթացքում։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Համաժողովի առաջին օրը՝ մարտի 8-ին, ելույթով հանդես եկավ ԱՄՆ կոնգրեսական, Հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ և հայկական հանձնախմբի փոխհամանախագահ Ադամ Շիֆը: Այդ օրվա քննարկումները, որոնք վարում էր Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Կրիկորյանը, նվիրված էին մարդու իրավունքների պաշտպանությանը ԼՂ հակամարտության համատեքստում, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում ԼՂ առկա մարդասիրական ճգնաճամին:

Իր խոսքում կոնգրեսական Շիֆը կոչ արեց պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքները ոտնահարողներին: ԱՄՆ-ը պետք է պահանջի հայ ռազմագերիների և զոհվածների մարմինների անհապաղ վերադարձ, հայտարարեց կոնգրեսական Շիֆը: Նա նաև տեղեկացրեց, որ ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախումբն աշխատանքներ է տանում այս ուղղությամբ՝ բանաձև ներկայացնելով այս հարցի շուրջ:

Բացի այդ, ԱՄՆ կոնգրեսականը կարևորել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 101 անդամների ստորագրությամբ երկկուսակցական նամակը՝ ուղղված պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին, որը հորդորում է Բայդենի վարչակազմին առաջնահերթ նշանակություն տալ Հայաստանին տրամարդվող օգնությանը և վերականգնել ԱՄՆ ակտիվ մասնակցությունը ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով:

Անդրադառնալով ԵԱՀԿ-ի խաղաղ կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի դերակատարությանը` կոնգրեսականը շեշտեց, որ Մինսկի խմբի գործընթացում ԱՄՆ-ի ոչ ակտիվ ներգրավվածությունը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը հավատաց, որ կարող է անպատիժ իրականացնել հարձակում:

«Հնարավոր էր խուսափել այս ողբերգական արդյունքից»,- շեշտեց Ադամ Շիֆը:

Նրա կարծիքով Վաշինգտոնը պետք է վերականգնի իր առաջնորդի դերակատարումն ու ժառանգությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ցուցաբերի մարդասիրական մեծ աջակցություն, պահանջի ռազմագերիների վերադարձը և աջակցի ԼՂ-ի ինքնորոշման իրավունքին:

Համաժողովի հաջորդ օրվա առաջին կեսին, որը վարում էին Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Պարսամյանն ու գործադիր տնօրեն Բրայան Արդունին, ղարաբաղյան հետպատերազմյան իրավիճակին նվիրված քննարկմանն ամերիկահայությանն իր խոսքն ուղղեց նաև ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը: Վերջինս քննադատության ենթարկեց Թրամփի վարչակազմի արձագանքը ղարաբաղյան վերջին պատերազմին՝ շեշտելով, որ այն անգործության էր մատնվել ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր: Երբ նախկին պետքարտուղարը փորձեց ներգրավվել, արդեն շատ ուշ էր, ասում է սենատոր Մենենդեսը:

«Որպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ես ջանքեր կգործադրեմ, որպեսզի Բայդենի վարչակազմը շատ ավելի լուրջ վերաբերվի այս իրավիճակին: Մենք պետք է կանխենք Ադրբեջանի և Թուրքիայի հետագա ագրեսիան, ապահովենք ռազմագերիների ազատ արձակումը»,- հայտարարեց Մենենդեսը:

Նրա կարծիքով Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքը՝ հրաժարվելով վերադարձնել ռազմագերիներին: Նա կոչ արեց պետքարտուղարությանը ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա՝ օրենքին հետևելու ու բոլոր պահվող հայերին վերադարձնելու համար:

Սենատորը խոսեց նաև հետպատերազմյան Ղարաբաղում ստեղծված մարդասիրական ճգնաժամի մասին՝ նշելով, որ տեղի ազգաբնակչությունը, հատկապես տեղահանվածները, շարունակում են բախվել հրատապ մարտահրավերների, ներառյալ սննդի, կացարանի և առողջապահության հետ կապված հարցերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ականազերծման խնդիրը՝ վստահեցնելով, որ հետևողական աշխատանքներ կտարվեն ԱՄՆ-ի կողմից մարդասիրական օգնության տրամադրումն ապահովելու ուղղությամբ:

Սենատոր Մենենդեսի կարծիքով Բայդենի վարչակազմը պետք է վերանայի ԱՄՆ-ի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Նա մատնանշում է «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժինը, որը արգելում է ԱՄՆ-ի ուղիղ օգնությունն Ադրբեջանին, եթե վերջինս չդադարեցնի ամեն տեսակի շրջափակումներն ու ուժի կիրառումը ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի:

«Ադրբեջանի վատ վարքագիծը տարիներ շարունակ պարգևատրվել է 907-րդ բաժնի չեղարկմամբ և նախկին վարչակազմի օրոք ավելի քան 120 միլիոն դոլար ռազմական օգնությամբ: Պետք է վերջ դնել դրան»,- նշել է դեմոկրատ սենատորը՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին չերկարաձգել 907 բաժնի չեղարկումը և պատասխանատվության ենթարկել Բաքվին այս հարցի կապակցությամբ: Միացյալ Նահանգները չի կարող աջակցել կոռումպացված ավտորիտար ռեժիմին, որը հարձակվել է անմեղ քաղաքացիների վրա և մարդասիրական իրավունքի սարսափելի խախտումներ իրագործել, ասել է սենատոր Մենենդեսը:

Թուրքիայի մասին խոսելիս Մենենդեսն ընդգծում է՝ Թուրքիայի ագրեսիան նույնպես լուրջ սպառնալիք է հայ ժողովրդի համար: Նրա կարծիքով նախագահ Էրդողանի օրոք Թուրքիան չի հանդիսանում պատասխանատու դերակատար համաշխարհային ասպարեզում: Թուրքիան հուսալի դաշնակից չէ և ոչ էլ ժողովրդավարական երկիր, նշել է Մենենդեսը:

«Ես կշարունակեմ ընդդիմանալ անվտանգության ոլորտի ցանկացած օգնությանը կամ զենքի վաճառքին Թուրքիային, որպեսզի ԱՄՆ-ը չնպաստի Թուրքիայի ագրեսիային»,- ասում է Մենենդեսը:

Նա նաև կոչ արեց նախագահ Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ տեղեկացնելով, որ իր առաջնորդությամբ այսօր Սենատում շրջանառության մեջ է դրվել ցեղասպանության ճանաչման կոչով նամակը, որին միանում են այլ սենատորներ:

Հիշեցնենք, որ դեռևս իր նշանակման փուլում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գրավոր պատասխանել է սենոտորներ Բոբ Մենենդեսի և Էդ Մարքիի հարցադրումներին՝ կապված Ադրբեջանին ու Թուրքիային տրամադրվող օգնության, 907 բաժնի, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, Հայոց ցեղասպանության ճանաչման ու այլ հարցերի շուրջ:

Հայոց Ցեղասպանության մասին հարցադրմանը ի պատասխան Բլինքենը մասնավորապես նշել էր. «Նախագահ Բայդենը, դեռևս որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, Հիշատակի օրվա կապակցությամբ իր հայտարարության մեջ խոստացել է սատարել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Մեր վարչակազմը կպարտավորվի առաջնահերթություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն երբևէ չկրկնվի: Վարչակազմը կորոշի Սպիտակ տան հայտարարության մեջ օգտագործվող ձևակերպումը Հիշատակի օրվա կապակցությամբ, երբ ստանձնի պաշտոնավարումը, և այս կարևոր խնդրի շուրջ խորհրդակցություններ կանցկացնի Կոնգրեսի հետ»։

Ադրբեջանում պահվող ռազմագերիների առնչությամբ Բլինքենը արձագանքել է, որ Միացյալ Նահանգները պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի հակամարտության տևական լուծում գտնելու համար` համագործակցելով իր եվրոպացի գործընկերների հետ, ներառյալ ռազմագերիների վերադարձի խթանման հարցում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
Tutu ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և կազմել են...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}