ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «ԱՎՏՈՏԵԽ» ՍՊԸ-ին փաստաթղթային բիզնեսի շրջանակներում
ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ԱՎՏՈՏԵԽ» ընկերությունը 2019թ․-ից համագործակցում են հաշվարկադրամարկղային ծառայությունների շրջանակներում: 2020 թ․-ից սկսած՝ Բանկը երկու անգամ ֆինանսավորել է ընկերությանը առևտրային ֆինանսավորման շրջանակներում՝ տրամադրելով բանկային երաշխիքներ՝ որպես գործընկեր կազմակերպությունների նկատմամբ պայմանագրային պարտավորությունների կատարման երաշխիք:
ՎՏԲ-Հայաստան Բանկից հայտնում են, որ ավելի քան 9 տարի լինելով առաջատարներից մեկը ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման տեղական շուկայում` «ԱՎՏՈՏԵԽ» ՍՊԸ-ն ակտիվ մասնակցում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի տենդերների, որոնց շրջանակներում ընկերությունն իրականացնում է տրանսպորտային միջոցների ամբողջական տեխնիկական սպասարկում և նորոգում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրված բանկային երաշխիքների միջոցով «ԱՎՏՈՏԵԽ» ՍՊԸ-ի ֆինանսավորումը հանդիսանում է ընկերության պայմանագրային պարտավորությունների բարեհաջող կատարման գրավական, ինչն ամրապնդում է գործընկերների հետ հարաբերությունները և հնարավորություն է տալիս արդյունավետ զարգացնել բիզնեսը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն, առանձնակի կարևորելով փոքր և միջին բիզնեսի զարգացումը, իրավաբանական անձ հաճախորդների համար կիրառում է ֆինանսավորման անհատական ճկուն մոտեցում՝ հաշվի առնելով վերջիններիս ձեռնարկատիրական գործունեության առանձնահատկությունները:
Բանկային երաշխիքը պայմանագրային ապահովման միջոց է, որով Բանկը երաշխավորում է իր հաճախորդի պարտավորությունների կատարումը նրա գործընկերների նկատմամբ: Ֆինանսավորման այս գործիքը հատկապես պահանջված է կապալառու/մատակարար ընկերությունների կողմից, որոնք, ելնելով իրենց բիզնես գործունեությունից, կնքում են խոշոր մատակարարման պայմանագրեր գործընկեր կազմակերպությունների հետ կամ մասնակցում են պետական գնումների և տենդերների: Բանկային երաշխիքը հանդիսանում է հաճախորդի ընկերության ֆինանսական կայունության և պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման լրացուցիչ հավաստում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական գործիքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում հետևյալ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ. Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին
- ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Ֆոտոն» ՍՊԸ-ի համագործակցությունը փաստաթղթային բիզնեսի շրջանակներում
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին օգտվել վարկային գծերից
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է «Շահավետ ներդրում» ավանդային ակցիայի արդյունքները
- ՎՏԲ-Հայաստան Բանկի և Մաքս Ֆիշ ընկերությունների խմբի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ձկնաբուծության զարգացման համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ վարկեր
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր Visa Signature պրեմիում դասի քարտ