Եթե Փաշինյանի օրոք ընտրություն լինի, կնշանակի՝ նա մարսեց այն, ինչ մինչև հիմա եղել է. Վազգեն Մանուկյան
«Փոխզիջումները որո՞նք ենք, թող նշի այդ փոխզիջումները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարությամբ էր հանդես եկել, մասնավորապես նշել, որ պայթյունավտանգ իրավիճակը կարելի է հարթել, եթե երկու կողմն էլ՝ իշխանություն, ընդդիմություն, գնան զիջումների, ի՞նչ զիջումների կգնա ընդդիմությունը:
Վազգեն Մանուկյանն ընդգծեց՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունն ինչ կասի, ինքը որևէ զիջում, որ Փաշինյանը պետք է հեռանա, չունի այդ հարցում:
«Փաշինյանի հետ բանակցելու որևէ բան չունեմ»,- ասաց նա:
Վ.Մանուկյանը նշեց, որ 2018 թվականին, երբ Փաշինյանը գալիս էր իշխանության, իր ծանոթները, որոնք ատելով ատում էին նախկին իշխանություններին, Սերժ Սարգսյանին, սարսափով ասում էին՝ մեծ չարիք է գալու Հայաստանի վրա Նիկոլի գալով:
«Մարդիկ կան, որոնք ունենք հայրենիքի բնազդ: Ես էլ ունեմ այդ բնազդը, գտնում եմ, որ Փաշինյանի մնալով՝ կորցնելու ենք մեր հայրենիքը»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Նա Փաշինյանի օրոք ընտրության անցակցումը համարում է անհեթեթություն:
«Դա կնշանակի ոչ միայն կեղծ ընտրություններ, այլ նաև մարսեց այն, ինչ մինչև հիմա եղել է: Եթե մյուսների հետ հավասար մասնակցում է ընտրություններին, նշանակում է, որ այն, ինչ նա կատարել է, մի փոքր մեղք էր, որը չի խանգարում իրեն մասնակցել ընտրություններին»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Հայրենիքի փրկության շարժան վարչապետի թեկնածուն համոզված է, որ ընտրություն չի լինելու, Փաշինյանը նման հայտարարություններ է անում՝ օգտագործելով որպես խայծ թուլացնելու հակառակորդներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին