Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը նույն հակահայ ուժային կենտրոնների գործիչներն են. Վոլոդյա Հովհաննիսյան
«Յուրաքանչյուր հայի համար պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը նույն հակահայ ուժային կենտրոնների գործիչներն են»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ նախագահը, որպես անգլոսաքսոնական և հրեական կենտրոնների ներկայացուցիչ, փորձում է ցույց տալ, որ ինչ-որ քայլեր է ուզում անել, սակայն այն ավելի ստոր վարքագիծ է, քանի որ հասարակության մոտ սպասումներ է առաջացնում՝ դրանով նրան գերլարելով և դրդելով հստակ գործողությունների, ինչին էլ ձգտում է նաև Նիկոլ Փաշինյանը:
«Նա տանում է իրավիճակի սրման և կարող է բերել քաղաքացիական բախումների, որը պարտված ազգի համար կդառնա վերջնական կործանում»,- հայտարարեց գնդապետը և հավելեց, որ ըստ Սահմանադրության՝ նախագահը պարտավոր էր հստակ դիրքորոշում հայտնել և հասարակության մեջ եղած լարումը պարպեր:
Բանախոսը կարծիք հայտնեց, որ ՀՀ նախագահը երկրի գլուխն է և արտաքին քաղաքականության մեջ իր դերակատարումը պետք է ունենար, սակայն պատերազմի ընթացքում նրա ձայնը չի լսվել. «Արմեն Սարգսյանը՝ որպես նախագահ, պատերազմի օրերին գոյություն չուներ»
Վոլոդյա Հովհաննիսյանը գտնում է, որ եվրոպական հայամետ պետությունների և գործիչների կողմից պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումները պաշտպանելու դեպքերի մեջ իր մեղքի բաժինն ունի նաև Արմեն Սարգսյանը:
Բանախոսը հիշեց նաև նախագահի պնդումներն այն մասին, որ նա տեղյակ չի եղել «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակած 170 մլն դոլարի մսխման մասին՝ մեջբերելով նաև նրա պնդումը, թե որպես հիմնադրամի նախագահ հաշվետվություն է պահանջել, որն իրեն չի տրամադրվել:
Նկատելով, որ հասարակությունը գործ ունի անգործունյա նախագահի հետ, որն անգամ իր ինստիտուցիոնալ պարտականությունները չի կարողանում իրականացնել՝ պահեստի գնդապետը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետության տարածքները կտրում են, նա լռում է, լռում է նաև երբ վտանգվում է ՀՀ ինքնիշխանությունը, այն դեպքում, երբ Սահմանադրությամբ դրանց պատասխանատուն ինքն է»:
Անդրադառնալով ԳՇ հայտարարությանը՝ Վոլոդյա Հովհաննիսյանը շեշտեց, որ երկու գեներալ չեն ստորագրել դրա տակ, որոնցից մեկի՝ Անդրանիկ Մակարյանի դեմ քրեական գործ է հարուցված, իսկ երկրորդը՝ Պողոս Պողոսյանը պատասխանատու է սպառազինության մատակարարման համար:
Վերջինս, ըստ գնդապետի, պետք է պատասխան տան, թե ինչպես է 10 մլն դոլարի ռուսական զենքն անցել Թուրքիային, որից «նիկոլականները» ունեցել են 4 մլն դոլարի շահույթ, և պետք է պատասխան տան, թե ինչու ՀՕՊ միջոցները չեն գնվել և դրա փոխարեն ձեռք են բերվել ՍՈՒ ինքնաթիռները, որոնք պետք չեկան պատերազմում:
«Ես ասել եմ, որ երկու տարվա ընթացքում բանակից 200 մլն դոլար թալանելու պատասխանը պետք է տան»,- հայտարարեց Վոլոդյան Հովհաննսիյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին