Ուկրաինայում ութ ըմբիշ դարձել է մրցանակակիր
Հայաստանի ազատ ըմբշամարտի երիտասարդական հավաքականը հաջող մրցելույթներ է ունեցել Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում: Վաստակավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորած թիմի ութ անդամներ դարձել են մրցանակակիր (երեքական առաջին և երրորդ ու երկու երկրորդ տեղ):
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ ՝ Հայաստանից բացի, երիտասարդական այդ ստուգատեսում հայտավորված էին նաև Մոլդովայի, Սլովակիայի, Լիտվայի և տանտերերի 160 ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները