ԱԱԾ աշխատակիցները ռիսկ չեն արել իրենց ղեկավարին զեկուցել, որ Գագիկ Սողոմոնյանի գործով սխալ մարդու են բռնել. Փաստաբան
Ֆեյսբուքյան կեղծ օգտատեր «Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանի փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է.
«Գագիկ Սողոմոնյանի գործով երեք անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանի մեղադրանքի, առավել ևս կալանավորման ծայրահեղ ապօրինի և հակատրամաբանական լինելու մասին վերջին օրերին շատ է խոսվել։
Ինչպես արդարացիորեն նշել էր հարգարժան գործընկերներիցս մեկը, Արամ Սարգսյանին առաջադրված մեղադրանքն իր բնույթով և էությամբ պաշտոնեական կեղծիք է, այլ ոչ թե քրեադատավարական փաստաթուղթ։
Սակայն զարհուրելի, հակաիրավական և անտրամաբանական են անգամ այս քրեական վարույթի շրջանակներում Արամ Սարգսյանի նկատմամբ իրականացված, ինչպես նաև չիրականացված անխտիր բոլոր գործողությունները։
Մի կողմ թողնենք Արամի երեք երեխաներին իրենց հայրիկին տեսակցել արգելելը և Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից Արամին ամեն գնով կալանավորելու վերաբերյալ հրաման տալու առերևույթ փաստերը, որոնց վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այժմ իրականացվում է քրեական վարույթ։
Արամ Սարգսյանը այս գործով միակ մեղադրյալն է, ում բնակարանը և ավտոմեքենան չեն խուզարկվել, բնակարանից բոլոր էլեկտրոնային տեխնիկայի միջոցները չեն առգրավվել։
Կարծես թե ԱԱԾ-ի նպատակն է եղել արագ մեկուսացնել Արամին։
Այս իրավական խայտառակության միակ տրամաբանական բացատրությունը հետևյալն է՝ ԱԱԾ աշխատակիցներին թվացել է, թե Արամն է հեղինակել իրենց ղեկավարի վերաբերյալ Գագիկ Սողոմոնյանի փետրվարի 19-ի ժամը 20:42-ի գրառումը, և որոշել են արագ ձերբակալել և կալանավորել Արամին՝ առանց ժամանակ ունենալու կատարել մյուս գործողությունները։
Սակայն հետագայում ոչ ԱԱԾ աշխատակիցներն են «ռիսկ արել» իրենց ղեկավարին զեկուցել, որ սխալ մարդու են բռնել, քանի որ Արամը 178.17.168.170 IP-ին միացել է վեց րոպե հետո՝ ժամը 20:48-ին, ոչ Արամին կալանավորող դատավոր Վահագն Մելիքյանն է «դուխ արել» դրա մասին զեկուզել դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին։
Արդյունքում Արամ Սարգսյանը արդեն 20 օր ապօրինի կալանավորված է»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Ես «Գագիկ Սողոմոնյանը» չեմ ու կապ չունեմ այդ ֆեյքի ու առհասարակ որևէ այլ ֆեյքի հետ
- Նարեկ Մալյան. Հիմա ո՞վ է ֆեյքը, Արծրուն Հովհաննիսյա՞նը, թե՞ Գագիկ Սողոմոնյանը
- Արամ Սարգսյանը մուտք է գործել համացանց «Գագիկ Սողոմոնյանի» կողմից գրառումը կատարելուց 6 րոպե անց. պաշտպան
- «Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանի երեխաներին քննիչն արգելել է տեսակցել հորը
- Ֆեյք Գագիկ Սողոմոնյանի լուսանկարը՝ ԱԱԾ շենքի պատին
- Միքայել Մինասյան. Ո՞վ է Գագիկ Սողոմոնյանի սեփականատերը, պատասխան՝ ԱԱԾ-ն
- «Գագիկ Սողոմոնյանը» շատ նման է Նիկոլին. Աղասի Ենոքյան
- «Ըստ այս տրամաբանության, Հայաստանում «ProtonVPN»-ի ցանկացած օգտվող կարող է լինել Գագիկ Սողոմոնյան»
- Անկախ ԱԱԾ-ի գործողություններից՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտատերը շարունակում է իր գրառումները. Մելոյան
- «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով Արամ Սարգսյանը կալանավորվել է
- Պայմանական ասված «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործի շրջանակում ձերբակալվել է Արամ Լևոնի Սարգսյանը. Պաշտպան
- Եվս մեկ քաղաքացի է ձերբակալվել Գագիկ Սողոմոնյանը լինելու կասկածով. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա