Դեմիրճյան փողոցում կանգնած ոստիկանները պոկեցին իրենց վահաններին կպցրած թղթերը
Երևանի Դեմիրճյան փողոցում մի քանի քաղաքացի ցանկացան «Փաշինյանն իր համադասարանցի ոստիկանապետին ամսական վճարում է 70 հազար դոլար» գրությամբ թղթեր կպցնել տարածքը հսկող ոստիկանների վահաններին: Ոստիկանները կամ հետ քաշեցին վահանները՝ թույլ չտալով դրանք կպցնել կամ կպցնելուց հետո անմիջապես պոկեցին:
«Մենք ցանկանում էինք ոստիկաններին տեղեկացնել, որ իրենք այստեղ ցրտին կանգնած են, իսկ ոստիկանապետն ամսական ստանում է 70 հազար դոլար ու իր համար տաք սենյակում նստած է: Ուրեմն իրենց ձեռք է տալիս այդ վիճակը, բավականին ագրեսիվ վերաբերմունք ցուցաբերեցին»,- ասաց ակցիան իրականացնող քաղաքացիներից մեկը:
Նա նշեց, որ ոստիկաններն իրենց ձեռքից վերցրեցին բոլոր թղթերը:
Քաղաքացին ասաց, որ չի ցանկանում բացահայտել իր ունեցած տեղեկատվության աղբյուր, սակայն ընդգծեց՝ եթե հավաստի չլիներ, նման քայլի չէին դիմի:
Հարակից հրապարակումներ`
- Լիահույս եմ՝ ոստիկանությունը վաղը կարժանանա արժանապատիվ քաղաքացիների ծափահարություններին. քաղաքագետ
- Քաղաքացին լավաշ է բաժանում Դեմիրճյան փողոցում ծառայություն իրականացնող ոստիկաններին
- Ըստ իմ տեղեկությունների, ոստիկանները հրաժարվել են կատարել ուժ կիրառելու հրամանը. Մամիջանյան
- Տեղեկություններ ունենք, որ բոլոր մարզերից ոստիկաններ են բերում դեպի Երևան. Իշխան Սաղաթելյան
- Դուք այսօր ունեք մի առաքելություն՝ կանգնեք ժողովրդի, բանակի կողքին. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկաններին
- Դուք այսօր ո՞ւմ հրամանն եք կատարում, նրա, ով ձեր ընկերներին տարավ սպանե՞ց․ Գեղամ Նազարյանը՝ ոստիկաններին
- Բախում ԱԺ-ի դիմաց՝ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան