Մեկ աշխատողի արտադրողականության ցուցանիշով Հայստանը զիջում է շատ զարգացող երկրներին
«Առաջարկվում է ԱԱՀ-ի վերադարձի ժամանակաշրջան նախատեսել յուրաքանչյուր հաշվետու ամիսը՝ գործող եռամսյակի փոխարեն»,- կառավարության նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ զեկուցելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:
Նրա խոսքով՝ որոշման ընդունմամբ նպատակ ունեն կատարելագործել ԱԱՀ վճարման ընդհանուր գործընթացը և առաջարկը հնարավորություն կտա տնտեսվարողին չսպասել մինչև եռամսյակի ավարտը և ամսական արդյունքներով հետ ստանալ սահմանին կամ ներքին տնտեսության մեջ վճարված ԱԱՀ գումարները:
Նախարարը հայտնեց, որ կարգավորումը հնարավորություն կտա տնտեսվարողին ավելի արագ տնօրինելու շրջանառու միջոցները և այն ներարկել դեպի տնտեսություն:
«Միաժամանակ՝ պարզեցված ընթացակարգով ԱԱՀ վերադարձի եռամսյակի համար նախատեսված 40 միլիոն սահմանաչափը նախատեսվում է յուրաքանչյուր ամսվա համար, և ըստ այդմ՝ եռամսյակային կտրվածքով այդ հնարավորությունը պարզեցված ընթացակարգով հարկի գումարներ ստացող տնտեսվարողների համար եռապատկվում է»,- հայտնեց Էդվարդ Հովհաննիսյանը:
Կառավարության մյուս անդամները նկատեցին, որ որոշման ընդունմամբ կբարձրանա ընկերությունների արտադրողականությունը:Նիկոլ Փաշինյանն էլ շտապեց տեղեկացնել իրեն զեկուցվածի մասին, ըստ որի՝ հանրապետությունում մեկ աշխատողի կողմից մեկ ժամում ստեղծած արտադրանքի արժեքի ցուցանիշներով Հայաստանը զիջում է շատ զարգացած և զարգացող երկրների, այդ թվում նաև՝ ԵԱՏՄ երկրներին: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Քերոբյանն էլ տեղեկացրեց, որ Հայաստանում մեկ ժամում միջինացված արտադրողականությունը վեց դոլար է, ԵԱՏՄ-ում միջինը 11,5 դոլար է, իսկ զարգացած երկրներում՝ 43 դոլար:
Հարակից հրապարակումներ`
- Հրազդան քաղաքի «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում աշխատում է միայն 3 ընկերություն
- Հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի 748 դեպք. ուզում եմ զգուշացնել, որ մահճակալների թիվն անսպառ չէ. Անահիտ Ավանեսյան
- Այսօր կառավարությունը որոշում կընդունի, որով իրեն կազատի բյուջե պետական տուրք վճարելուց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան