Ակբա․ նոր բրենդ՝ ոգեշնչված ու ոգեշնչող
Երիտասարդ, ժամանակակից, իննովացիոն, ոգեշնչված ու ոգեշնչող․ այսպիսին է նոր Ակբան՝ նոր էջից և նոր շնչով, բայց լավագույն արժեքների ու ավանդույթների պահպանմամբ։
«Բանկը վերաբրենդավորվել է. այսուհետև պարզապես Ակբա՝ կարճ, պարզ և հարազատ»,-նշում են բանկից։
Նոր բրենդն արտացոլում է բանկի պատմությունն ու ապագան։ Նոր տարբերանշանը խորհրդանշում է բանկի պարույրաձև զարգացումը, տարիների պատմությունը և աճը՝ դեպի նոր բարձունքներ։
Նոր կարգախոսի հիմքում ոգեշնչումն է, ինչը ևս բանկի պատմության հիմքում է։ Բանկը ստեծվել է ոգեշնչմամբ ու իր 25 տարիների ընթացքում, չնայած դժվարություններին, իրականացրել է անհնարին թվացող երազանքներ՝ մեկ համոզմամբ, որ ամեն բան լավ է լինելու։ Փոխվել է բանկի բրենդը, բայց արժեքներն անփոփոխ են։ Արժեքներ, որոնց հիմքում մարդն է, փոխօգնությունն ու հոգատարությունը։
Մանրամասն՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Ակբա Բանկ. Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» դրամաշնորհային ծրագիրը
- Ակբա բանկ. Ոգեշնչում. դեպի մեծ բիզնես
- ԱԿԲԱ Բանկը կաջակցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
- ԱԿԲԱ Բանկ. 20 մլն ԱՄՆ դոլար կուղղվի ՓՄՁ-ների և գյուղոլորտի ֆինանսավորմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան