Հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի 748 դեպք. ուզում եմ զգուշացնել, որ մահճակալների թիվն անսպառ չէ. Անահիտ Ավանեսյան
«Երեկ իրականացվել է 4385 թեստավորում, որից դրական է եղել 748-ը»,- կառավարության այսօրվա նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նկատեց, որ հիվանդացության նման աճը կանխատեսել էին դեռ նախորդ շաբաթ:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարվածների ակտիվ դեպքերի թիվը 6772- է, որից 901-ը հոսպիտալացված է:
Առողջապահության նախարարը հայտնեց, որ օրվա դրությամբ ծավալված է 9 բժշկական կենտրոն:
Հայտնելով որ ներկայում ազատ է մոտ 100 մահճակալ՝ Անահիտ Ավանեսյան նկատեց, որ շարունակվում են ծավալման աշխատանքները:
«Ուզում եմ զգուշացնել, որ մահճակալների թիվն անսպառ չէ և պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր հիվանդների թիվն ավել չլինի այն կարողություններից, որը որ ունենք»,- հայտարարեց նախարարը և զգուշացրեց, որ պետք է խուսափել այն վիճակից, երբ հնարավորություն չէին ունենում հիվանդներին հիվանդանոցային օգնություն ցուցաբերել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին