Անկարայում հայկական, կաթոլիկ գերեզմանների տեղում բանկ է կառուցվում
Ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղը կոչ է արել դադարեցնել Անկարայում բանկի շինարարությունը՝ վկայակոչելով տեղում հայ և կաթոլիկների գերեզմանների առկայությունը։ Այս մասին գրում է Ahval News-ը՝ հղում անելով Bianet լրատվական կայքին:
Ճարտարապետների պալատը նշվում է, որ Ուլուս թաղամասում գտնվող պետական İller բանկի շինարարությունն անօրինական է ընթանում, նշելով, որ անձնակազմերը պեղումների ժամանակ հայտնաբերել են մարդկային ոսկորներ, հավանաբար մոտակայքում գտնվող փոքրամասնությունների խմբերին պատկանող գերեզմանատների մի մասը:
Շինարարության ընթացքում հայտնաբերված մարդկային ոսկորները հետազոտությունների համար վերցրել են Անատոլիայի քաղաքակրթությունների թանգարանի փորձագետները, ասել է պալատի նախագահ Թեզկան Կարակուս Քանդանը։
«Շարունակվող շինարարությունը, չնայած սրան (տեղեկատվությանը), մեծապես անհարգալից վերաբերմունք է Անատոլիայի բազմամշակութայնության նկատմամբ։ Անմարդկային է՝ բետոն թափել նրանց վրա, որոնք ապրել են Անատոլիայում` անկախ նրանց կրոնից, լեզվից, ռասայից», - ասել է Քանդանը:
Քանդանը նշել է, որ իշխանությունները, որ կանաչ լույս են տվել կառուցապատման համար՝ հանցագործություն է կատարում ՝ խախտելով «Մշակութային և բնական գույքի պահպանման մասին» թիվ 2863 օրենքը, և պալատը գործը կտանի դատարան:
Նշվում է, որ Օսմանյան կայսրության օրոք ներկայիս Թուրքիայում ապրում էր ծաղկող էթնիկ հայ համայնքը, բայց երբ կայսրությունը սկսեց փլուզվել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Օսմանյան իշխանությունները պատասխանատու էին մինչև 1,5 միլիոն էթնիկ հայերի սիստեմատիկ սպանության համար։ Այսօր Թուրքիայում ապրում է 35,000-70,000 հայ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան