Մարալի գերությունից ազատվելը ևս մեկ ապացույց է, որ ՀՀ իշխանություններն այդ հարցում ոչինչ են. Համբարյան
Քաղաքագետ, ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը գրում է.
«Դավաճան Նիկո՛լ, ո՞վ գերությունից ազատեց Մարալին
Երեկ երեկոյան ԶԼՄ-ները տեղեկություն հաղորդեցին, որ ադրբեջանական գերությունից ազատվել և արդեն Բեյրություն է Շուշիում գերեվարված Մարալ Նաջարյանը...
Մարալ Նաջարյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է ու գերությունից ազատվել է պաշտոնական Բեյրութի ջանքերի շնորհիվ...
Այսինքն, Մարալի պարագայում ևս այլ երկիր է բանակցել Ադրբեջանի հետ, որ գերությունից ազատի Մարալին, որն ադրբեջանցիների ձեռքում էր հայտնվել դավաճան Նիկոլի պատճառով...
Հետաքրքիր է, ի՞սկ Մարալի ազատ արձակման համար ընդդիմադիրների հանրահավաքները չէին խանգարու՞մ...
Մարալի գերությունից ազատվելը ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի իշխանություններն այդ հարցում ՈՉԻՆՉ են...
Դավաճան Նիկոլը չի կարող լուծել գերիների հարցը և եթե Մարալի ազատման պարագայում ջանքեր գործադրեց Բեյրութը, ապա մեր քաղաքացիների պարագայում Մոսկվան է աշխշատանքներ տանում, որին վարչապետի աթոռը զբաղեցնողը մեղադրում է անորակ զենք մատակարարելու մեջ և հակառուսական նոր հիստերիայի ալիք է բարձրացնում Հայաստանում...
Հ.Գ. Հետաքրքիր է, ի՞սկ դավաճան Նիկոլն ինչու՞ իր ֆեյսբուքյան էջում գրառում չարեց Մարալի պահով, ինչպես դա արեց ռուսների ջանքերի շնորհիվ Հայաստան վերադարձված 44 գերիների պահով՝ հանրությանը մանիպուլյացնելով, թե ինքն է այդ գերիներին վերադարձրել...»։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Եթե էսպես միակամ աշխատենք, գերեվարված մյուս կանանց դեպքում ևս կհաջողենք
- Երբ պետությունդ բացարձակ զրո է, նման հարցերը լուծվում են անհատների նախաձեռնողականության ու կապերի շնորհիվ. Իրավապաշտպան
- Րոպեներ առաջ Մարալ Նաջարյանը հասավ տուն՝ Բեյրութ.Նաիրա Զոհրաբյան
- Ֆրանսահայ պատգամավոր․ Կանանց իրավունքների այս միջազգային օրն իմ մտքերը Մարալ Նաջարյանի հետ են
- Լիբանանի Ֆանարից մինչև ադրբեջանական բանտեր․ ֆրանսիական L'Orient-Le Jour-ը՝ Մարալ Նաջարյանի մասին
- Մարալ Նաջարյանն ազատ չի արձակվել
- Նաիրա Զոհրաբյանը գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի հարցով դիմել է Եվրոպայի կին լիդերներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին