Լավրով. Ռուսաստանը, Կատարը և Թուրքիան ընդգծեցին սիրիացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու կարևորությունը
Ռուսաստանի Դաշնությունը, Կատարը և Թուրքիան նշել են սիրիացիներին անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերելու կարևորությունը, ինչին խոչընդոտում են ապօրինի միակողմանի արևմտյան պատժամիջոցները: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի և Կատարի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է Tass-ը։
«Մենք կարևորեցինք սիրիացիներին անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերելը, այդ թվում` կորոնավիրուսային վարակի հետևանքների դեմ պայքարում, ինչպես նաև պատերազմի ընթացքում ավերված քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման հարցում աջակցությունը:
Հասկանալի է, որ այս անհետաձգելի հարցերի լուծմանը խոչընդոտում են Արևմուտքի միակողմանի անօրինական պատժամիջոցները, որոնք ներկայացված են Սիրիայի Արաբական Հանրապետության օրինական իշխանությունների դեմ և, մեծ հաշվով, ընդդեմ ամբողջ սիրիական ժողովրդի», - ասել է Լավրովը:
Նա նշել է, որ Մոսկվան, Դոհան և Անկարան մտադիր են մասնակցել սիրիացի փախստականների անվտանգ կամավոր վերադարձն ապահովելու միջազգային ջանքերին:
«Ռուսաստանը, Թուրքիան և Կատարը նույնպես մտադրություն են հայտնել ակտիվորեն մասնակցել միջազգային ջանքերին՝ ապահովելու սիրիացի փախստականների և ներքին տեղահանվածների անվտանգ կամավոր վերադարձին՝ իրենց մշտական բնակության վայրեր», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան