ՌԴ-ում քրգործ է հարուցվել դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի դեմ
Ռուսաստանի Քննչական կոմիտեն հետմահու քրեական գործ է հարուցել Միխայիլ Խաչատուրյանի դեմ։ Ռիա նովոստին հայտնել է գործընթացին մասնակցող փաստաբաններից մեկը, ով չի ցանկացել, որ անունը նշվի։
«Խաչատուրյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ», 133-րդ՝ «Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրել» և 117-րդ՝ «Կտտանքներ» հոդվածներով»,- հստակեցրել է գործակալության աղբյուրը:
Ռիա նովոստին գրում է, որ դեռևս չունի այս տեղեկատվության պաշտոնական հաստատում։
Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին՝ դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Ավելի ուշ քույրերն ազատվել էին նաև էլեկտրոնայիան շղթայից:
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկները Խաչատուրյան քույրերից ամենափոքրին մեղսունակ են համարում
- Մոսկվայի դատարանը Խաչատուրյան քույրերի գործը վերադարձրել է դատախազին
- Դատարանը վեցերորդ անգամ չի կարողացել Խաչատուրյան քույրերի գործով երդվյալներ ընտրել
- Դատարանը հինգերորդ անգամ չկարողացավ Խաչատուրյան քույրերի գործով ընտրել երդվյալների
- Դատարանը թույլ է տվել Խաչատուրյան ավագ քույրերին շփվել իրենց մոր հետ