Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Քարվաճառ 130 տոննա բեռ տեղափոխող շարասյունը
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել ապրանքների տարանցումը այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել 2020 թվականի նոյեմբերին: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Մարդասիրական արձագանքման կենտրոնի վեցերորդ ռուսական շարասյունը, որը բաղկացած է եղել 20 «ԿամԱԶ» մակնիշի ռազմական մեքենայից և ուղեկցող մեքենաներից, ավելի քան 130 տոննա բեռ է առաքել Քարվաճառի շրջան սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար, (էլեկտրական սարքավորումներ, ուժեղացված բետոնե կոնստրուկցիաներ և շինանյութեր):
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահների աջակցությամբ սկսվել է Բերձորի փոքր հիդրոէլեկտրակայանի շահագործումը.ՌԴ ՊՆ
- Ռուս խաղաղապահներն ապահովում են տրանսպորտային կապերի անվտանգությունը և բնակիչների վերադարձը Արցախ․ ՌԴ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան