Վահե Հակոբյան. Արտակ Դավթյանի քաջագործությունների մասին չեմ ուզում փակագծեր բացել
«Այն իրավիճակը, որ ստեղծված է Հայաստանում զավեշտ է ու տրագեդիա»,- 5-րդ ալիք հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհդրի անդամ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանի ազատմանն ու դրան հետևած հայտարարություններին և իրադարձություններին։
Նա նշեց, որ պատերազմի օրերին ԶՈւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը ՊՆ կողմից նշանակված է եղել որպես պատասխանատու Սյունիքում։
«Սյունեցիներն ու աշխարհազորը նրան շատ լավ ճանաչում են, նրա քաջագործությունների մասին չեմ ուզում փակագծեր բացել, նրա մարտական ունակությունների և այլնի մասին բոլորը գիտեն Սյունիքում»,-ասաց նա։
Վահե Հակոբյանը չի շտապում մեկնաբանություններ ու կանխատեսումներ անել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում հնարավոր նշանակումների մասին, նրան ավելի շատ հետաքրքրիր է Հանրապետության նախագահի դիրքորոշումը։
Արտակ Դավթյանին, ում Փաշինյանն ազատել էր անցած ամառ համավարակով պայմանավորված սահմանփակումների ժամանակ զավակի հարսանիքն անելու համար, ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում առաջադրելը Հակոբյանը զավեշտալի է որակում։
«Ինձ մոտ համոզմունք կա, որ Նիկոլ Փաշինյանը ոչ ադեկվատ անձնավորություն է, հիմա շիզոֆրենի՞կ է, պարանոյի՞կ է, ես չգիտեմ։ Մենք պետք է հենց այդտեղից սկսենք։ Մինչդեռ մենք նրա արածների մեջ տրամաբանություն ենք փնտրում։ Եթե նա մի փոքր մտածելու ունակություն ունենար, պատերազմից հետո հրաժարական պետք է տար, ներողություն խնդրեր ու անհետանար»,-նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան