Դանիան դադարեցրել է AstraZeneca-ի օգտագործումը՝ հնարավոր թրոմբի առաջացման պատճառով
Դանիայի իշխանությունները դադարեցրել են AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործումը` պատվաստումներից հետո հնարավոր թրոմբի առաջացման պատճառով, հայտնել են Դանիայի առողջապահության նախարարությունից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դանիայի առողջապահական մարմինը դադարեցնում է AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործումը», - ասված է նախարարության հայտարարությունում:
Նախնական տվյալներով, այս պատվաստանյութի օգտագործումը երկրում դադարեցված է երկու շաբաթով:
«Կարևոր է շեշտել, որ մենք ոչ թե հրաժարվում ենք AstraZeneca պատվաստանյութից, այլ դրա կիրառումը ժամանակավորապես կասեցնում ենք: Կան հավաստի փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ այս պատվաստանյութը անվտանգ է և արդյունավետ: Բայց մենք պետք է հաշվի առնենք նաև հնարավոր լուրջ կողմնակի ազդեցությունների մասին տեղեկությունները»,- հայտնել են գերատեսչությունից:
Հարակից հրապարակումներ`
- Վիետնամում «AstraZeneca»-ով պատվաստվելուց հետո 5 մարդու մոտ կողմնակի բարդություններ են նկատվել
- AstraZeneca-ն` Ֆրանսիայում ու Հայաստանում
- AstraZeneca-ն արդյունավետ չի գործում կորոնավիրուսի հարավաֆրիկյան տարատեսակի դեպքում
- «AstraZeneca»- ն պնդում է՝ պատվաստանյութը տարեցների համար ևս արդյունավետ է
- Մեծ Բրիտանիան գրանցում է «AstraZeneca» առաջին պատվաստանյութը
- Պատվաստանյութերի արագ գլոբալ տարածման հույսեր կան. Oxford-AstraZeneca-ն էժան է և չի պահանջում ցածր ջերմաստիճանային պայմաններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան