Թուրքիայի ԱԳ նախարար. Մեր դուռը Հայաստանի համար էլ է բաց
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրղզստան կատարած այցի ընթացքում թուրք-ղըրղըզական Մանաս համալսարանում հանդիպել և ելույթով դիմել է ուսանողությանը: Չավուշօղլուն ելույթում չի շրջանցել տարածաշրջանային և արցախյան զարգացումների թեման: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նա նշել է, որ թյուրքական աշխարհն ուշադիր հետևել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ կրկին վերահսկողության հաստատմանը և հավելել. «Այս պայքարում մենք Ադրբեջանին աջակցեցինք ոչ միայն եղբայրական կապերի, այլև վերջինիս՝ արդար և օրինական լինելու պատճառով: Այժմ հնարավոր է փոխել մեր տարածաշրջանի ճակատագիրը և հաստատել մշտական խաղաղություն և կայունություն Կովկասում»:
Թուրքիայի ԱԳ նախարարն այնուհետև խոսքն ուղղելով Հայաստանին հետևյալ ակնարկներն ու դիտարկումներն է արել.
«Մեր դուռը բաց է այս ցանկությունը (Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատում-խմբ.) կիսող բոլորի համար, ներառյալ՝ Հայաստանի: Հուսով ենք, որ Եվրոպայից Ասիա ձգվող մեր ժողովուրդները միասին կաշխատեն երջանկության և զարգացման համար: Քանզի մի սերունդ, որը չի կարողանում համագործակցություն ապահովել, անկախ ազգությունից, միասին կվճարի գինը: Այդ իսկ պատճառով ասում ենք՝ «բավ է»: Եկեք առաջ նայենք, առաջ շարժվենք և պատմության մեջ հիշվենք մեր ձեռք բերած հաջողությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան