Ֆլորիդայում Starlink արբանյակով արձակվել է Falcon 9 հրթիռը
SpaceX-ը գործարկել է հերթական Falcon 9 հրթիռը՝ 60 Starlink ինտերնետային արբանյակների խմբաքանակով, ինչը ցուցադրվել է ընկերության կայքում ուղիղ հեռարձակմամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Արձակումը տեղի է ունեցել Ֆլորիդայի Քենեդիի տիեզերական կենտրոնից տեղական ժամանակով 3։13-ին: Նախկինում արձակումը հետաձգվել էր մի քանի անգամ:
Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որն ունակ է լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովել Երկրի բնակիչներին: Նախագիծը սկսվել է 2018-ի փետրվարին: Դրա նպատակն է ապահովել գերարագ ինտերնետի հասանելիություն աշխարհի ցանկացած կետում: Ընդհանուր առմամբ, ցանցի ստեղծման առաջին փուլում նախատեսվում է գործարկել շուրջ 12 հազար արբանյակ:
Ընկերությունն արդեն սկսել է ինտերնետի թեստավորումը սովորական օգտատերերի շրջանում: Ազդանշան ստանալու և ուղարկելու սարքավորումների համար հարկավոր է վճարել 499 դոլար, ամսական բաժանորդագրության վճարը 99 դոլար է, ինչը համեմատելի է և նույնիսկ ավելի քիչ, քան Միացյալ Նահանգների հիմնական մատակարարների վարձը:
Արտադրողը խոստանում է ներբեռնման արագություն՝ 50-150 Մբ/վ: Ստացված տվյալների հիման վրա մասնագիտացված լրատվամիջոցները հայտնում են, որ գործնականում դա համապատասխանում է իրականությանը, երբեմն ցուցանիշները նույնիսկ ավելի բարձր են: