«Google»-ը կարող է հարկել «YouTube»-յան տեսանյութեր ստեղծողներին
«Google»- ը կարող է «YouTube» պլատֆորմի համար տեսանյութ ստեղծող բոլոր բլոգերներից պահանջել հարկ վճարել՝ Միացյալ Նահանգների բնակիչների կողմից իրենց բովանդակության դիտումներից ստացված եկամտի համար: Այս մասին հաղորդվում է կորպորացիայի տեխնիկական աջակցության կայքում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
««Google»- ը կարող է սկսել 2021 թվականի հունիսից հարկեր գանձել ԱՄՆ հեռուստադիտողներից ստացվող գումարի համար»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։
Բացի այդ, նշվում է, որ մինչ մայիսի 31-ը բոլոր կոնտենտ ստեղծողները պետք է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրեն «Google»- ի կողմից մշակված «Adsense» ծառայությանը: Եթե համապատասխան տվյալները չեն տրամադրվում նշված ժամկետում, ապա հնարավոր է, որ «Google»-ը ամբողջ աշխարհի օգտատերերի դիումներից գոյացած գումարի 24% -ը գանձի:
Կից ներկայացված տեսանյութում նշվում է, որ նման միջոցը բխում է ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության այն պահանջներից, որոնց համաձայն՝ կորպորացիան պետք է հավաքի հարկային տեղեկատվություն՝ ԱՄՆ-ից դուրս գտնվող բոլոր ստեղծողների մասին` թվայնացնելով դրանց բովանդակությունը և որոշակի դեպքերում հարկեր սահմանելով, եթե այդ կոնտենտ ստեղծողները եկամուտ ունեն Միացյալ Նահանգների բնակիչներից։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին