Փաստաբան. Ալեն Սիմոնյանի խայտառակ հայցադիմումը մերժվեց
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի խայտառակ հայցադիմումը մերժվեց։ Այս մասին հայտարարել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նա նաև տեղեկացրել է, որ բացի մերժումից՝ Ալեն Սիմոնյանը կվճարի նաև 100 հազար ՀՀ դրամ գումար՝ որպես փոխհատուցում։
«Թև գումարը մեծ չէ, բայց հաջորդ անգամ այն կստիպի մի փոքր մտածել հայց տանել, թե ոչ։
Միաժամանակ, սա նշանակում է, որ հոդվածում տեղ գտած տեղեկությունները մնում են չհերքված, իսկ կանխավարկածի մակարդակում՝ իրականությանը համապատասխանող։
Հ․Գ․Դատավոր Հ․ Զարգարյանը հերթական անգամ փայլեց իր արհեստավարժությամբ, ինչ համար հայտնում ենք մեր երախտագիտությունը։ Իրավաբաններին խորհուրդ կտամ կարդալ վճիռը․ այն ունի պատճառաբանվածության գերբարձր նշաձող»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի խայտառակ հայցադիմումը մերժվեց։ Բացի մերժումից՝ Ալեն Սիմոնյանը կվճարի նաև 100 հազար ՀՀ...
Опубликовано Alexandr S. Kochubaev Четверг, 11 марта 2021 г.
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն անցած տարվա սեպտեմբերի 18-ին դիմել է դատարան պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով։ Դատարանը հայցը վարույթ էր ընդունել սեպտեմբերի 28-ին։
Նույն պահանջով հայց Ալեն Սիմոնյանը ներկայացրել է նաև «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության դեմ։ Գործը քննում է նույն դատավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա