Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Արցախում վերջին զարգացումները
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կատարում հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի զարգացումները։ Հանդիպման ու քննարկումների մասին թվիթերում գրառում է կատարել Չավուշօղլուն։
«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկեցինք մեր հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում վերջին զարգացումները:
Այսօր դրվեց Ակկույու ատոմակայանի 3-րդ էներգաբլոկի հիմքը: Թող որ այն լավ ծառայի մեր ազգին:
Նպատակ է դրվել այս տարի զբոսաշրջության ոլորտում հասնել նախա-համաճարակային ցուցանիշներին»,- գրել է Չավուշօղլուն։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Ռուսաստանը, Կատարը և Թուրքիան ընդգծեցին սիրիացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու կարևորությունը
- Լավրովն ու Չավուշօղլուն մարտի 10-ին կհանդիպեն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան