«ԱՄՆ-ն կհակազդի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ ապատեղեկատվություններին»
ԱՄՆ իշխանությունները մտադիր են հակազդել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվությանը, որը, ըստ Վաշինգտոնի, տարածում են մի շարք երկրներ, այդ թվում ՝ Ռուսաստանը: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Ես կիսում եմ ձեր մտահոգությունը պատվաստանյութերին առնչվող կեղծ և սխալ տեղեկատվության վերաբերյալ, որոնք տարածվում են, այդ թվում `Ռուսաստանի կողմից: Դա աներևակայելի վտանգավոր է, այն նաև աներևակայելի սխալ է և, ի վերջո, չափազանց հակարդյունավետ է ներգրավված երկրների համար։ Եթե նրանք քայլեր ձեռնարկեն պատվաստանյութերի վերաբերյալ կասկածներ սերմանելուն ուղղված, դա, ի վերջո, կվնասի նաև իրենց:
Մենք մտադիր ենք եռանդուն դիմակայել»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի մասնակցում կորոնավիրուսի դեմ օտարերկրյա պատվաստանյութերի դեմ տեղեկատվական արշավներին: Ինչպես ընդգծել էր Պեսկովը, այս կապակցությամբ ցանկացած մեղադրանք բոլորովին անհեթեթ է:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում ամենատարածված հակակորոնավիրուսային պատվաստանյութերի եռյակը
- ԱՄՆ-ն Ռուսաստանին և Չինաստանին մեղադում է «պատվաստանյութային դիվանագիտության» մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին