ԱՄՆ նախկին չորս նախագահները կոչ են անում պատվաստել կորոնավիրուսի դեմ
ԱՄՆ նախկին չորս նախագահները՝ Ջիմի Քարթերը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշը, Բարաք Օբաման և նրանց կանայք կրկին կոչ են արել ամերիկացիներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ ՝ նկարահանվելով սոցիալական հոլովակում։ Այս մասին գրում է nbcnews-ը։
Մեկ րոպեանոց գովազդային տեսանյութը ցույց է տալիս, որ ԱՄՆ նախկին նախագահներն ու նրանց կանայք պատվաստվում են վիրուսի դեմ: 30 վայրկյան տևողությամբ մեկ այլ գովազդում Քլինթոնը, Բուշ կրտսերը և Օբաման կանգնած են Առլինգտոնի ազգային գերեզմանատան մոտ ՝ Վաշինգտոնի արվարձաններից մեկում, խոսում պատվաստումների կարևորության մասին:
«Այս համաճարակից ազատվելու համար կարևոր է, որ մեր համաքաղաքացիները պատվաստվեն։ Ուրեմն վեր արեք թևքերը և ունեցեք ձեր ներդրումը», - ասում է Բուշ կրտսերը։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա կինը չեն մասնակցել գովազդային այս արշավին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ դեռևս հունվարին, պատվաստվել է նաև նրա կինը՝ Մելանիա Թրամփը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին