Ամերիկուհին մահացել է Moderna պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալուց 4 օր անց
Ամերիկուհին մահացել է «Moderna» ընկերության կողմից նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է KUTV հեռուստաալիքը:
Ըստ ներկայացված եզրակացության՝ մահը վրա է հասել պատվաստանյութի երկրորդ դեղաչափն ընդունելուց չորս օր անց՝ փետրվարի 1-ին:
Հեռուստաալիքը նշում է, որ պատվաստումից երեք օր անց 39-ամյա Քեսիդի Կուրիլի առողջությունը վատացել է և նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները պարզել են, որ կնոջ մոտ լյարդի գործունեության վատթարացում կա:
Դրանից հետո հիվանդին տեղափոխել են Մյուրեյ քաղաքի հիվանդանոց, որտեղ նրան սպասվում էր լյարդի փոխպատվաստման վիրահատություն, սակայն կնոջ վիճակը չի կայունացել:
Քեսիդը մահացել է լյարդի, սրտի և երիկամների անբավարարությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան