Տիգրան Գալստյանը պաշտոնից ազատվելով չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից․ Արսեն Բաբայան
Երեկ տեղեկացա, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Այս անձն իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել տասնյակ կոպիտ իրավախախտումներ, որոնց մասին պարբերաբար տեղեկացրել եմ բոլորիդ։ Նշանակման հենց առաջին օրերից ոտնակոխ անելով Սահմանադրությունն ու բազմաթիվ օրենքներ՝ նա ապօրինի եղանակով աշխատանքից ազատել էր շուրջ 90 պետական ծառայողների, որոնց մեծ մասը դատարանների միջոցով հետագայում պետական բյուջեից փոխհատուցումներ ստացան։
Այս անձի ապօրինությունների վերաբերյալ մարտի 6-ին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, որին, սակայայն, մինչ օրս դատախազությունը չի արձագանքել։ Այն հանգամանքը, որ գլխավոր դատախազն ամենաքաղաքականացված պաշտոնյաներից մեկն է մեր երկրում, փաստված է վաղուց։
Ուստի չեմ հավատում, թե այնքան դուխ կունենա, որ կկարողանա օրենքով սահմանված կարգով քրեական գործ հարուցել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Իսկ հաղորդում ներկայացնելը համարեցի անհրաժեշտություն, որպեսզի հեղափոխությունից հետո հաջորդ իշխանությունը կարողանա պատասխանատվության ենթարկել հանցավոր անգործություն թույլ տված պաշտոնյաներին։
Հ.Գ. Տիգրան Գալստյանին անհրաժեշտ է տեղեկացնել, որ պաշտոնից ազատվելով նա չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան