Համոզված եմ՝ քաղաքական իշխանության կողմից այսպիսի կեղտոտ պատվերները եզակի չեն. Փաստաբան
Փաստաբան Ամրամ Մակինյանը ներկայացնում է հաղորդում հանցագործության մասին։ Ֆեյսբուքյան էջում նա գրել է.
«Ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հրապարակված տեսանյութերն իրենց մեջ պարունակում են պաշտոնատար անձանց կողմից կազմակերպված հանցվոր խմբին բնորոշ ծանր հանցագործություններ կատարելու անհերքելի փաստեր.…
Տեսանյութերում հստակ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը խմբագրում և ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Ա.Այվազյանին ուղարկում Ռուբեն Հայրապետյանի որդի Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը,
հստակ երևում է նաև, որ ՀԿԳ քննիչ Ա.Այվազյանը Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին է ուղարկում Հայրապետյանների բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերը…
Հիմա հարց- տիկին և պարոն, ու՞մ հանձնարարությամբ և ի՞նչ շարժառիթով եք կատարել այդ հանցանքները… բա ձեզ պե՞տք էր ուրիշի համար նստել…
Այս խայտառակության վերաբերյալ առավոտյան հանցագործության մասին գրավոր հաղորդում եմ ներկայացնելու գլխավոր դատախազություն, իսկ մինչ այդ ասեմ, որ գիշերը չքնելն ու նամակագրությունը մաքրելը քրեական պատասխանատվությունից խուսափելու հարցում օգուտ չեն բերի…
Տեսանյութերը մանրամասն ուսումնասիրելուց հետո կհրավիրեմ մամուլի ասուլիս:
Հ.Գ. համոզված եմ, որ քաղաքական իշխանության կողմից այսպիսի կեղտոտ պատվերները եզակի չեն, կարծում եմ նաև, որ տեսանյութերը՝ նույնպես...»։
Հիշեցնենք՝ երեկ 168.am-ը գրել էր, որ կայքի էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր են ուղարկել։
«Դրանցում հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։
Փաստեր են հրապարակված մասնավորապես այն բանի վերաբերյալ, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով։
Նույն քննիչ Արթուր Այվազյանը, ըստ տեսանյութերի, Աննա Վարդապետյանին է փոխանցում բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ», մասնավորապես նշված է 168.am-ի հրապարակման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանի խորհրդականը միջամտել է Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործերի նախաքննությանը. 168.am
- Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ միջնորդությունը բավարարվել է, իսկ որդու վերաբերյալ՝ մերժվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին