Համապատասխան ստուգումներ ենք իրականացնում․ Ոստիկանությունը՝ Իոաննիսյանի սարքած ծեծկռտուքի մասին
«ՊՈԱԿ-ից ահազանգ չենք ստացել։ Հրապարակմանը ծանոթ ենք, համապատասխան ստուգումներ ենք իրականացնում»,- Panorama.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ -ից ահազանգ եղել է՝ հարձակման վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դանիել Իոաննիսյանը մի խումբ տղաների հետ գնացել է Հանրային կապերի ՊՈԱԿ և ծեծկռտուք սարքել։
Մասնավորապես, «Փաստինֆո»-ն հայտնել է , որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը մի խումբ տղաների հետ այցելել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ և խուլիգանական կերպով հարձակվել ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա։
Դեպքը տեղի է ունեցել Օրբելի փողոցի վրա, հնարավոր է տեսախցիկներից որոշները ֆիքսած լինեն միջադեպը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա