Բուժաշխատողների շրջանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը. Ռոմելլա Աբովյան
«Բուժաշխատողների շրջանում մեկնարկել է պատվաստման գործընթացը, քանի որ նրանք համարվում են առաջնագծում աշխատող անձինք»,- հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Համաճարակաբանը հայտնեց, որ մնացած ռիսկային խմբերը նույնպես կամավոր սկզբունքով կենթարկվեն պատվաստման և հավելեց, որ միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքներ են տարվում նաև նրանց համար պատվաստանյութերի ձեռքբերման ուղղությամբ:
Ռոմելլա Աբովյանը հավաստիացրեց, որ բուժաշխատողների շրջանում պատվաստումներն անցել են շատ հանգիստ՝ առանց որևէ խնդրի:
Նրա խոսքով՝ խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ նույնպես ընդգրկված են ռիսկի խմբերում և ցանկալի է նաև նրանց պատվաստումը:
«Այս պահի դրությամբ առավել շատ հիվանդանոցներ ընդունվում են ծանր կլինիկական ախտանիշներով հիվանդները, որի պատճառն այն է, որ ժամանակին չեն դիմում բժշկական օգնության, երբ ունենում են թեթև ախտանշաներ»,- նկատեց բժիշկ- համաճարակաբանը և զգուշացրեց, որ տնային պայմաններում ոչ նպատակային և ոչ ճիշտ ժամանակահատվածում, առանց բժշկի ցուցումների հակաբիոտիկների ընդունումն ավելի է բարդացնում հիվանդի վիճակը և նրանք հիվանդանոցներ են ընդունվում ծայրահեղ ծանր վիճակում:
Բժիշկը հորդորեց ախտանիշներ հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմել բժշկական կլինիկաներ, որտեղ կապահովվի նրանց բուժման կանոնակարգված ընթացքը՝ հոսպիտալացնելով կան տան պայմաններում օգնություն ցուցբերելով:
Ռոմելլա Աբողվյանը տեղեկացրեց, որ երկու շաբաթ առաջ սանիտարական կանոններում փոփոխություններ իրականացվեցին՝ դպրոցներում թույլատրելով 20-ից ավելի սաների ուսուցումը մեկ դասարանում՝ լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ և անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ և հավելոց, որ վիճակի վատացման դեպքում այն կարող է նորից չեղարկվել:
Բժիշկը հորդորեց հետևել անվտանգության կանոնների պահպանմանը և օգտվել միայն պաշտոնական տեղեկատվությունից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան