Երբ պետությունդ բացարձակ զրո է, նման հարցերը լուծվում են անհատների նախաձեռնողականության ու կապերի շնորհիվ. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Մարալ Նաճարյանը ազատ է արձակվել և այժմ Լիբանանում է՝ ընտանիքի հետ։
Այս գործը գլուխ բերելու համար՝ շնորհակալություն ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, մի քանի ռուսաստանցի պաշտոնյաների, ինչպես նաև Լիբանանի Կարմիր Խաչին ու ՀՅԴ կառույցին։
Երբ պետությունդ բացարձակ զրո է, նման հարցերը լուծվում են անհատների նախաձեռնողականության ու կապերի շնորհիվ։ Նաիրա Զոհրաբյան ջան, վարձքդ կատար։
Շնորհակալություն նաև Իրինա Դանիելյանին»։
Հիշեցնենք, որ Լիբանանահայեր Մարալ Նաջարյանը ու Վիգեն Էուլջեքյանը իրերի հետևից Բերձոր էին մեկնել եռակողմ հայտարարության ստորագրման հենց հաջորդ օրը՝ նոյեմբերի 11-ին ու գերեվարվել էին։ Օրեր անց Վիգեն Էուլջեքյանին, որ տաքսու վարորդ էր ու Շուշիում էր հաստատվել, Ադրբեջանը ներկայացրեց որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան, նրան 5 մեղադրանք էր առաջադրվել: Հետագայում Ադրբեջանն ընդունել էր որ գերեվարված է նաև Մարալ Նաջարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Րոպեներ առաջ Մարալ Նաջարյանը հասավ տուն՝ Բեյրութ.Նաիրա Զոհրաբյան
- Ֆրանսահայ պատգամավոր․ Կանանց իրավունքների այս միջազգային օրն իմ մտքերը Մարալ Նաջարյանի հետ են
- Լիբանանի Ֆանարից մինչև ադրբեջանական բանտեր․ ֆրանսիական L'Orient-Le Jour-ը՝ Մարալ Նաջարյանի մասին
- Մարալ Նաջարյանն ազատ չի արձակվել
- Նաիրա Զոհրաբյանը գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի հարցով դիմել է Եվրոպայի կին լիդերներին