Զինվորականները Փաշինյանի «PR-ծուղակն» ընկան. Ռուբեն Մելիքյան
«Ինձ համար անհասկանալի էր, որ երեկ ԳՇ արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդունեց, որ իր լիազորությունները դադարեցված են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով ՀՀ ԶՈւ ԳՇ շուրջ եղած զարգացումներին։
Ըստ իրավապաշտպանի, կային իրավաբաններ, որ պնդում էին՝ Օնիկ Գասպարյանը կարող է և պետք է պաշտոնավարի, բայց ԳՇ նախկին պետն ընտրել է երկրորդ՝ Վարչական դատարան դիմելու տարբերակը։
Ռուբեն Մելիքյանը հիշեցրեց՝ շատերը զինվորականներից, և մասնավորապես՝ Օնիկ Գասպարյանից այլ ակնկալիքներ են ունեցել, և մարդիկ կային, որ նման սպասումներ ունեցողներին զգուշացնում էին՝ պետք չէ մարդկանց հերոսացնել, որ հետո հիասթափության նման մեծ չափաբաժին չլինի։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպմանը բարձրաստիճան զինվորականների հետ, ապա Ռուբեն Մելիքյանը նախ նկատեց, որ զինվորականները PR-ի հետ կապ չունեն, և չեն պատկերացրել, որ իրենց՝ մեկ վայրկյան հոտնկայս լինելը այնպես կներկայացվի, որ իրենք Նիկոլ Փաշինյանին շատ ջերմ ու հոտնկայս են դիմավորել, թեև կադրերն այդպիսին էին։
«Բայց իմ տեղեկություններով՝ զինվորականները բավականին սուր հարցեր են բարձրացրել։ Բայց դա, կարծես, ամենևին էական չէ։ Ուղղակի այդ մարդիկ (զինվորականներ, խմբ.) PR-ից գաղափար չունեն, դրա համար ծուղակն ընկան։ Թեև ես այն կարծիքին եմ, որ անգամ 5 վայրկյան ընդունելության չպետք է արժանանար այդ անձնավորությունը։ Ես շատ ավելի ռադիկալ եմ այս հարցում, և համարում եմ, որ մեր ազգային աղետի թիվ մեկ պատասխանատուի հետ գործ ունեցողները բարևազուրկ են»,- նշեց նա։
Իրավապաշտպանն ասաց, որ հիմա այն փուլն է, երբ մարդիկ պետք է ունակ լինեն ռիսկային քայլեր անելու, հատկապես, որ արդեն՝ որպես այդպիսին, կորցնելու որևէ բան չկա։
«Մենք կորցրել ենք հայրենիք, հայրենակից..., արժանապատվություն։ Մենք այլևս չենք կարող ճակատներս բաց քայլել, այսօր կորցրել ենք այդ իրավունքը։ Եթե չվերականգնենք մեր արժանապատվությունը, մնացյալի մասին խոսելը վաղաժամ է»,- նկատեց նա։
Ինչ վերաբերում է նախագահ Արմեն Սարգսյանի կեցվածքին, ապա Ռուբեն Մելիքյանն ասաց, որ նախագահի դերակատարումը բացասական էր։
«Նա այլ քայլ չպետք է ունենար, քան Փաշինյանի որոշումը ՍԴ ուղարկելը, քանի որ խոսել էր դրա՝ սահմանադրականության խնդրի մասին։ Եվ դա նշանակում է, որ մենք ունենք հեղինակազրկված հանրապետության նախագահ»,- նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյանը՝ Օնիկ Գասպարյանի քայլերի մասին
- Օնիկ Գասպարյանին ազատելով՝ ոչ մի բան էլ չհանջողվեց Փաշինյանին. Վազգեն Մանուկյանին
- Արմեն Սարգսյանի երկրորդ տեսակն ենք ստանում քաղաքական դաշտում.Վահան Բաբայանը՝ Օնիկ Գասպարյանի մասին
- Օնիկ Գասպարյանի զգուշավորությունն արդարացված է. Սերժ Սրապիոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան