«Էս մարդիկ թքած ունեն թե՛ մեր, թե՛ մեր երեխեքի վրա, եկե՛ք ՊՆ, փակե՛ք մուտքերը». անհետ կորածի հարազատ
Հիմա գտնվում եմ ՊՆ գլխավոր մուտքի դիմաց, մեքենայով փակել եմ գլխավոր մուտքի ել ու մուտը»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը։
Նա նշեց, որ 2 ժամ սպասել է, որ պաշտպանության նախարարի հետ հանդիպում ունենա, քանի որ, իր խոսքով, շատ անհետաձգելի հարց կա քննարկելու։
Արսեն Ղուկասյանը նշեց, որ իրեն ու մյուս անհետ կորածների հարազատներին 2 ժամ սպասեցրել են, բայց որևէ մեկն իրենց չի մոտեցել։ Միայն ասել են, որ նախարարը տեղում չէ, փոխնախարարներից որևէ մեկն էլ «չի բարեհաճել» իրենց ընդունել։
«Ասում ենք՝ հարցը շատ կարևոր է, շատ լուրջ է, ասում են՝ 6-ին եկեք։ Էս մարդիկ արդեն կոպիտ ասած թքած ունեն թե՛ մեր, թե՛՝ մեր երեխեքի վրա։ Հիմա ես մեքենայով փակ եմ պահելու ՊՆ գլխավոր մուտքը, խնդրում եմ շատ արագ մեքենաներով գալ ՊՆ, մնացած մուտք ու ելքերն էլ դուք փակեք։ Որ ՊՆ-ն հասկանա՝ հերիք է մեզ, քթից բռնած տանեն այստեղ-այնտեղ։ Հերիք է, մենք իրենց լակոտը չենք։ Լցրին համբերություններիս բաժակը։ Մենք ուզում ենք, որ ՊՆ-ն աշխատի։ Սահմանում էլ է էնպիսի վիճակ, որ ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել։ Չեն աշխատում, իրենց պաշտոններով են տարված»,- ասաց նա։
Ավելին՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Կան վնասված մասունքներ, որ անգամ այլ երկրներում չի հաջողվի դրանց ԴՆԹ փորձաքննությունը անցկացնել. նախարար
- Անհետ կորած զինծառայողների որոնումներն իրականացվում են Հադրութի և Վարանդայի ուղղություններով
- 3577 դիակ անցել է ԴՆԹ փորձաքննություն, 428-ը գտնվում է փորձաքննության փուլում. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները