Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք
Արցախում մարտի 10-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 8 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3581 քաղաքացու հետազոտություն, որից 516-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2400 դեպք: Կատարվել է 21029 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան