Լուկաշենկոն պաշտոնանկ է արել Բելառուսի Գլխավոր շտաբի, ԱԻՆ-ի և Քննչական կոմիտեի ղեկավարներին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փոխել է Զինված ուժերի գլխավոր շտաբի, Արտակարգ իրավիճակների նախարարության և Քննչական կոմիտեի ղեկավարներին: «ԲելՏԱ» գործակալության տարածած տեղեկությունը ներկայացրել է «Գազետա ռու»-ն:
Դմիտրի Գորան նշանակվել է Քննչական կոմիտեի նոր ղեկավար, Վիկտոր Գուլևիչը՝ Գլխավոր շտաբի պետ, Վադիմ Սինյավսկին՝ Արտակարգ իրավիճակների նախարար:
Կադրային փոփոխությունների են ենթարկվել նաև Պաշտպանության նախարարության, Պետական մաքսային կոմիտեի և Նախագահի աշխատակազմերը։
Բելառուսի առաջնորդը գերատեսչությունների ղեկավարներին ասել է, որ անհրաժեշտ է պատրաստ լինել ներպետական սպասվող սպառնալիքներին, այլ ոչ թե նստել զորքերի մեջ և սպասել, որ ինչ-որ մեկը հատի պետական սահմանները: