Թշնամին արդեն զավթել է մեզ ներսից․ Լարիսա Ալավերդյան
«Բոլորն ասում են, որ եթե շարունակի քաղաքացի Փաշինյան Նիկոլն իր վարչապետությունը, ապա թշնամին կարող է գա դրսից և զավթի։ Ես ունեմ այլ կարծիք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով, թշնամին արդեն զավթել է մեզ ներսից։
«Մենք սպասում ենք դրսից վտանգ, սակայն այն ինչ սկսվել է Արցախում, նոյեմբերի 9-ից հետո ունի շարունակություն ներսում՝ Հայաստանում և Արցախում։ Պետք չէ Ադրբեջանին ու Թուրքիային ընկնել միջազգային հանրության բերանը, թե իրենք էս են անում, էն են անում։ Նրանք արդեն համագործակցում են Հայաստանում գործող կառավարության և ԱԺ-ի իշխանական խմբակցության հետ։
Այս առումով մենք ոչ միայն զավթած իշխանություն ունենք, այլև՝ գրավված Հայաստան։ Գրավվել է Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակից հանդիսացող «իմքայլական» ամբողջ խմբի կողմից»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։
Մարդու իրավունքների առաջին պաշտպանի խոսքով, լինելով ցավի մեջ, կորցրել ենք զգոնությունը և չենք գիտակցում՝ այն, ինչ սպասում ենք դրսից, տեղի է ունեցել և շարունակվելու է ներսից։
«Թուրքիան ու Ադրբեջանը ինչ-որ թշնամական գործողություն պետք է անեն Հայաստանի հետ, դա տեղի չի ունենալու դրսից զուտ հարձակվելով։ Դա տեղի է ունենալու ներսից՝ իրենց հարձակումը կազմակերպող այդ խմբի կողմից»,- ընդգծեց նա։
Ըստ նրա՝ իրականում տեղի է ունեցել պետականության զավթում, և հիմա՝ պետության և երկրի գրավումը. «Հիմա այդ փոքր, չնչին թվով ուժը գրավում է Հայաստանը»։
Նման եզրահանգման գալու համար, ըստ Ալավերդյանի, վերլուծել է գործողությունների ամբողջ շղթան։
Նրա համոզմամբ՝ կասկած չկա, որ այսօր Հայաստանում իրականացվում է թուրք-ադրբեջանական երազանք թվացող բոլոր ծրագրերը։ Այս համատեքստում Ալավերդյանն ընդգծեց, որ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանն արդեն զավթած են համարում և հիմա անցնելու են իրենց աշխարհաքաղաքական թիրախային այլ խնդիրներին։ Մասնավորապես՝ տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությունը հասցնել նվազագույնի՝ մինչև զրո։
«Մենք պետք է հասկանանք, որ աշխարհաքաղաքական նպատակներն ավելի գերադասվում են, քան ազգային խնդիրը։ Ազգային աղետի միայն ողբերգական մասն ենք տեսնում։ Մենք չենք ուզում տեսնել, որ մեզ գրավում են ներսից»,- ասաց նա։
Ալավերդյանը նաև կոչով դիմեց բոլոր գեներալներին, որոնք հլու հնազանդ անօրինական հրաման են կատարում, ասելով, որ հիշեն Նյուրմբերգյան գործընթացի սկզբունքը։ Այն է՝ անօրինական հրաման կատարողը ևս կատարում է հանցագործություն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին