Նաիրա Զոհրաբյան. Եթե էսպես միակամ աշխատենք, գերեվարված մյուս կանանց դեպքում ևս կհաջողենք
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Երեկ Ստամբուլ-Բեյրութ չվերթով Մարալը հասավ իր որդիներին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ արեցին՝ հրապարակային և ոչ հրապարակային, որպեսզի այս խիզախ կինը ազատվի գերությունից։
Շնորհակալություն ՌԴ դաշնային խորհրդի նախագահին, Լիբանանի կառավարությանը, Լիբանանի Կարմիր Խաչին, Լիբանանի ՀՅԴ կառույցին, Արման Թաթոյանին, Սիրանույշ Սահակյանին, ռուսաստանաբնակ իմ լավ բարեկամ Արայիկ Բաղդասարյանին (կներես Արա ջան, չէի կարող չասել) և մի քիչ էլ ինձ։
Եթե էսպես միակամ աշխատենք՝ մեր մյուս ռազմագերիների և գերեվարված կանանց դեպքում ևս կհաջողենք։
Երբ երեկ Ստամբուլի ժամանակով 9 անց 30 Մարալը նստեց Բեյրութ տանող ինքնաթիռը և ինձ արդեն Մոսկվայից տեղեկացրեցին, որ այլևս ամեն ինչ ապահով է՝ ես գրեցի՝ «մեր աղոթքները էս պահին քեզ հետ են Մարալ»։
Երեկ Ստամբուլ-Բեյրութ չվերթով Մարալը հասավ իր որդիներին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ արեցին՝...
Опубликовано Naira Zohrabyan Среда, 10 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Րոպեներ առաջ Մարալ Նաջարյանը հասավ տուն՝ Բեյրութ.Նաիրա Զոհրաբյան
- Ֆրանսահայ պատգամավոր․ Կանանց իրավունքների այս միջազգային օրն իմ մտքերը Մարալ Նաջարյանի հետ են
- Լիբանանի Ֆանարից մինչև ադրբեջանական բանտեր․ ֆրանսիական L'Orient-Le Jour-ը՝ Մարալ Նաջարյանի մասին
- Մարալ Նաջարյանն ազատ չի արձակվել
- Նաիրա Զոհրաբյանը գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի հարցով դիմել է Եվրոպայի կին լիդերներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին