«Շուռնուխում տները բարեգործությունների միջոցով են կառուցվում»
«Այսօր ադրբեջանցիներն ակտիվորեն իրենց շահերից բխող դեմարկացիա են իրականացրել, հիմա էլ ինժեներական աշխատանքներ են անում»,- 5-րդ ալիք հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհդրի անդամ Վահե Հակոբյանը։
Նա նկատեց, նույն ժամանակահատվածում հայկական կողմը ոչինչ չի անում, մի քանի կետերում ռուս խաղաղապահներ են տեղակայված։
«Ադրբեջանցիներն ամեն օր իրենց ցանկացած բանը մղում են առաջին պլան, իսկ հայկական բանակը միայն Գորիսի կողմում է տեղակայված։ Ադրբեջանցիներն էլ անընդհատ հոգեբանական ճնշում են գործադրում, գոռում են..., սահմանամերձ գյուղերի բնակիչներն էլ քիչ-քիչ կհեռանան։ Թշնամին արդեն 4 հենակետ դրել է, իսկ մեր կողմից ոչինչ չի արվում»,- նկատեց նա։
Վահե Հակոբյանը նշեց, որ մարդիկ, ովքեր Շուռնուխում կորցրել են իրենց տները, աջակցություն են ստանում Գորիսի քաղաքապետից և պղնձամոլիբդենային կոմբինատից։
«Շուռնուխում տները բարեգործությունների միջոցով են կառուցվում, ոչ՝ պետության։ Կրկնեմ, օրեր առաջ Առուշ Առուշանյանի աջակցությամբ հայկական դրոշ է բարձրացվել Շուռնուխում։ Սյունիքում այսօր բացակայում է իշխանությունը, ինքն ավտոնոմ ապրող մարզ է»,- կարծիք հայտնեց Վահե Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հակոբյան. Արտակ Դավթյանի քաջագործությունների մասին չեմ ուզում փակագծեր բացել
- Շուռնուխում բարձրացվել է 30 մետրանոց հայկական դրոշը