Չի բացառվում, որ կգնանք նոր սահմանափակումների. Ռոմելլա Աբովյան
«Եթե առաջիկայում էլ նախորդ օրվա նման 700-ից ավել վարակման դեպքեր արձանագրվեն, բնականաբար, չի բացառվում, որ կգնանք նոր սահմանափակումների»,-ասուլիսի ժամանակ հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Նա հայտարարեց, որ եթե բնակչությունը և տնտեսվարողները պաշտպանեն անվտանգության կանոնները, ապա սահմանափակումների կարիք չի լինի, հակառակ դեպքում կարող են ունենալ այն իրավիճակը, որը կար նախորդ տարվա հոկտեմբերին:
Բժիշկ-համաճարակաբանը հիշեցրեց, որ պետք է ընդամենը ձեռքերն աղտահանել, դիմակ կրել և պահպանել առնվազը 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
Ռոմելլա Աբովյանը հավաստիացրեց, որ ուսումնասիրությունները հաստատել են դիմակ կրելու արդյունավետությունը:
«Երբ որ նախորդ տարվա հունիսի 6-ից դիմակ կրելը պարտադիր դարձավ, հիվանդության գաղտնի երկու շրջանի տևողությունը անցնելուց հետո մենք ունեցանք ցուցանիշի 2.8 անգամ նվազում»,- տեղեկացրեց բժիշկը և հավաստիացրեց, որ դրանից հետո հուլիսի կեսերին և օգոստոսին նկատվեց դեպքերի կտրուկ նվազում:
Ըստ Ռոմելլա Աբովյանի ներկայացրած մեկ այլ ուսումնասիրությունների արդյունքների՝ կորոնավիրուսի հակամարմինները վարակվածների մոտ կարող են պահպանվել մինչև 8 ամիս, բայց այն կախված է անձի անհատական իմունային համակարգից և որոշների մոտ հնարավոր է, որ հակամարմինների մակարդակը մեկ կամ երկու ամսից իջնի:
Համաճարակագանը խորհուրդ տվեց նաև նախկինում հիվանդացածներին պահպանել անվտանգության միջոցները, քանի որ դեռ պազվծա չէ, թե հակամարմինները կարող են դիմակայել վիրուսի նոր շտամներին:
Նրա հավաստիացմամբ՝ Առողջապահության նախարարությունը բժշկական կենտրոններում իրականացնում է մեթոդական աջակցություն, որն արդյունավետ է և երբր հոկտեմբեր ամսին գրանցվել էր բուժաշխատողների վարակվածության բարձր աստիճան՝ այդ մեթոդական պաշտպանիչ ցուցումներին հետևելուց հետո այն կտրուկ նվազեց:
«Արդեն բացվել է Սուրն Աստվածամայր բժշկական կենտրոնը, բայց մահճակալենրի թիվը բավականին սուղ է, քանի որ հոսպիտալացման թիվն է ավելացել և հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով»,-հայտնեց վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետը և կրկին հորդորեց պահպանել անվտանգության կանոնները՞:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան